Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և ԿԺԴՀ-ի միջուկային զինանոցների զարգացումը հաշվի է առնվում ԱՄՆ-ի մոտեցումներում, սակայն միջուկային տեղակայման նորացված ուղեցույցը ուղղված չէ կոնկրետ երկրների դեմ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդում:«Չնայած ուղեցույցի տեքստը գաղտնի է, սակայն դրա գոյությունը որևէ ձևով գաղտնիք չէ: Այս տարվա սկզբին տրված ուղեցույցը արձագանք չէ որևէ սուբյեկտի, երկրի կամ սպառնալից գործողություններին»,- ասել է Սպիտակ տան ենթակայությամբ գործող Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ միջուկային հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի մոտեցումները պարբերաբար թարմացվում են՝ միջուկային ռիսկերը նվազեցնելու և կայուն զսպմանն աջակցելու ջանքերի շրջանակներում։ «Այս վարչակազմը, ինչպես նախորդ չորսը, հրապարակել է միջուկային դիրքի վերանայում և միջուկային դիրքորոշման պլաններ և ուղեցույցներ», – հավելել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը: Ըստ այդմ՝ նոր ուղեցույցը արտացոլում է Բայդենի հանձնառությունը՝ նվազեցնելու միջուկային զենքի համաշխարհային նշանակությունը և նվազագույնի հասցնելու այն քանակը, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ին՝ իր նպատակներին հասնելու համար: Ուղեցույցը պարբերաբար թարմացվում է և ազդում միջուկային տեղակայման տարբերակների մշակման վրա, որոնք կարող են ներկայացվել նախագահին արտակարգ իրավիճակներում պաշտպանելու համար Միացյալ Նահանգների, դաշնակիցների և գործընկերների կենսական շահերը:










































