Sunday, 21 06 2026
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը

Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինի գործողությունների հետևանքով համայնքապետարանին պատճառվել է շուրջ 2.5 մլն դրամի վնաս

Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավար Լ. Ա.-ի ապօրինի գործողությունների, այդ թվում՝ յուրացման եղանակով հափշտակություն կատարելու հետևանքով համայնքապետարանին պատճառվել է ընդհանուր շուրջ 2,5 միլիոն ՀՀ դրամի վնաս:Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ վարձավճարի դիմաց բնակիչներին ոռոգման ջուր տրամադրելու նպատակով Լ. Ա.-ն իր միջոցների հաշվին կառուցել է խորքային հոր, որի էլեկտրաէներգիայի բաժանորդը 2009 թվականից հանդիսացել է համայնքապետարանը: Լ. Ա.-ն, պարտավորություն ունենալով յուրաքանչյուր ոռոգման սեզոնի ընթացքում խորքային հորի համար օգտագործված էլեկտրաէներգիայի գումարը վճարել բնակիչներից հավաքագրված միջոցներից, համայնքի ղեկավարի վստահությունը չարաշահելու եղանակով չի կատարել օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց 1.422.658 ՀՀ դրամ գումարը պատշաճ վճարելու իր պարտավորությունները:

Այսինքն՝ 2010-2016 թվականներին իր փոխարեն հիշյալ վճարումները կատարվել են համայնքապետարանի միջոցներից, որի հետևանքով գույքի այլ տիրապետողին՝ համայնքապետարանին, պատճառվել է խոշոր չափերով՝ 1.422.658 ՀՀ դրամի վնաս:Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2018 թվականից 2021 թվականն ընկած ժամանակահատվածում Լ. Ա.-ն, կրկին զբաղեցնելով նույն համայնքի ղեկավարի պաշտոնը, անտեսել է օրենքով սահմանված՝ համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու և դրանց նպատակային օգտագործումն ապահովելու օրենսդրական պահանջը և 2019-2021 թվականների ընթացքում հիշյալ խորքային հորի համար օգտագործած ընդհանուր 1.711.805 դրամի էլեկտրաէներգիայի գումարից իր կողմից վճարել է միայն 674.000 ՀՀ դրամը:

Մնացած՝ 1.037.805 ՀՀ դրամը հաշվարկվել և վճարվել է վերոհիշյալ ժամանակահատվածում համայնքապետարանին հատկացված և Լ. Ա.-ին վստահված միջոցներից: Այդ կերպ վերջինս, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է նշված գումարը:Համայնքապետարանին խոշոր չափերի վնաս պատճառելու և յուրացման եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար Լ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում