Նախորդ գիշերը՝ օգոստոսի 20-ին, Էնթընի Բլինքենը ժամանել է Կատար՝ իր մերձավորարևելյան շարունակվող այցի շրջանակներում, որի նպատակն է կարգավորել իրավիճակը Գազայի հատվածում: Դոհայում նա բանակցություններ է վարել էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանիի հետ։
Նրանք, մասնավորապես, քննարկել են հրադադարի մասին ամերիկյան խաղաղության ծրագիրը և իսրայելցի պատանդների վերադարձը։
«Համաձայնագիրը շատ հստակ սահմանում է Գազայից Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի դուրսբերման ժամանակացույցը և վայրերը, և Իսրայելը համաձայնել է դրան», – ասել է Բլինկենը՝ ելույթ ունենալով Կատարից հեռանալուց առաջ կայացած մամուլի ասուլիսում:





































