Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համար նախատեսվող Հակաօդային պաշտպանության համակարգի նախատիպը փորձարկվել է Աստրախանի շրջանի Աշուլուկ պոլիգոնում՝ «Կենտրոն 2011» ռազմավարական զորավարժությունների ժամանակ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
«Զորավարժությունների ժամանակ ստեղծված ՀՕՊ համակարգը կարող է դառնալ ՀԱՊԿ անդամ երկրների ՀՕՊ համակարգի նախատիպը»,- Սերդյուկովի բառերը մեջբերում է RIA-Novosti գործակալությունը:
Տեղեկացնենք, որ «Կենտրոն 2011»-ին մասնակցում են Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները, իսկ զորավարժություններն անցնում են անդամ երկրների 7 պոլիգոններում: Նախատեսվում է, որ հաջորդ շաբաթ այդ զորավարժություններն ավարտվելու են, իսկ փակմանը ներկա են գտնվելու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները:










































