Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ի՞նչ է կատարվում Իրանում. անսպասելի հրաժարական

Հրաժարական է ներկայացրել ռազմավարական հարցերով Իրանի նախագահի օգնական կամ փոխնախագահ, նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջաֆար Զարիֆը: Նա Իրանի նախագահի օգնականի պաշտոնում աշխատեց ընդամենը տասը օր: Զարիֆը թվիթերյան գրառում է արել իր հրաժարականի մասին, հայտնելով, որ գոհ չէ կադրային քաղաքականությունից եւ նախընտրում է աշխատել համալսարանում: Զարիֆը Իրանի նոր նախագահ Փեզեշկիանի օգնականի պաշտոնում պատասխանատու էր նոր կառավարության ձեւավորման կադրային ընտրության հարցերի համար: Զարիֆը կոնֆլի՞կտ է ունեցել Մասուդ Փեզեշկիանի հետ, թե՞ Մասուդ Փեզեշկիանը Զարիֆի հարցում կոնֆլիկտ է ունեցել այսպես ասած պահպանողական թեւի հետ: Բարդ է ասել, սակայն անկասկած է, որ իրավիճակը սովորական չէ:

Նախկին նախագահ Հասան Ռոհանիի այսպես ասած ռեֆորմիստական կառավարության արտգործնախարար Զարիֆը ակտիվ մասնակցություն է ունեցել Իրանի նախագահի արտահերթ ընտրությանը Մասուդ Փեզեշկիանի մասնակցության գործընթացում, նաեւ հայտնի է նրա հետ անձնական մտերմությամբ: Հատկանշական է, որ Փեզեշկիանը արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրեց ոչ թե նրա, այլ Զարիֆի տեղակալ աշխատած Աբաս Արագչիի թեկնածությունը: Զարիֆն ի՞նքը չէր ցանկացել լինել արտգործնախարար, թե՞ այդ թեկնածությունը չէր վայելել Գերագույն հոգեւոր առաջնորդի հավանությունը:

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Մոհամմադ Զարիֆը առավելապես հայտնի է երկու հանգամանքով: Նա էր նախարարը, երբ կնքվեց Իրանի եւ Վեցյակի համաձայնությունը, եւ նախարարի պաշտոնում գործունեության ավարտին լոնդոնյան իրանալեզու Իրան Ինթերնեշնլ հեռուստաալիքը հանրայնացրեց մի զրույցի բովանդակություն, որտեղ նախարար Զարիֆը խիստ դժգոհում էր Իրանի հեղափոխությունների պահապանների կորպուսից, իշխանության պահպանողական թեւից, ընդհուպ հանգուցյալ գեներալ Ղասեմ Սուլեյմանիից, որին սպանել էին Իրանի նախագահ Տրամպի քաղաքական որոշումով:

Զարիֆը այդ սկանդալային հարցազրույցում դժգոհել էր նաեւ Ռուսաստանից: Այդ համատեքստում, Զարիֆի նշանակումը Փեզեշկիանի օգնականի պաշտոնում թույլ տվեց շատերին եզրակացնել, որ դա Իրան-Արեւմուտք հարաբերության ուղղությամբ առավել ինտենսիվ քաղաքականության նշան է: Իհարկե բարդ է անել միարժեք եզրակացություններ, հատկապես Իրանի նման բավականին բարդ համակարգ ունեցող երկրների պետական քաղաքականության առնչությամբ, բայց Զարիֆի հրաժարականը նույն կերպ կարող է դիտարկվել Արեւմուտքի հետ առավել կարծր հարաբերության կողմնակից թեւի հաղթանակ: Կա՞ այդպիսի շերտ Զարիֆի պաշտոնանկության հարցում, թե՞ այդ պաշտոնանկությունը պարզապես ներիրանական ներհամակարգային թեւեի պայքարի հետեւանք է, որտեղ արտաքին եւ անվտանգային բարդ հարցերը ծառայել են ֆոն կամ «ինֆորմացիոն առիթ»:

Ի դեպ հատկանշական է, որ Զարիֆի հրաժարականի մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ տեղեկություն հրապարակվեց, որ Իրանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների թեկնածությունները: Արտաքին գործերի նախարարի համար, ինչպես արդեն նշեցի, ներկայացվել է նախարար աշխատած տարիներին Զարիֆի տեղակալ Աբաս Արագչին, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում ներկայացվել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Ազիզ Նասիրզադեն: Այդ հանգամանքը ուշադրության է արժանի հենց այն պարագայի ֆոնին, որ Զարֆիը Փեզեշկիանի օգնականի պաշտոնում համակարգում էր կաբինետի ձեւավորման կադրային ընտրության հարցեր:

Զարիֆը սկզբունքային անհամաձայնությու՞ն է ունեցել այդ երկու թեկնածուներից որեւէ մեկի առնչությամբ: Թե՞ այդուհանդերձ դա ֆոն է, իսկ բուն հրաժարականը կապված է Իրանի՝ Իսրայելին սպասվող հարվածի եւ դրա առնչությամբ միջազգային տարբեր դերակատարների հետ տարվող նկատելի քննարկումների հետ: Ի դեպ, այդ առնչությամբ կա նաեւ մեկ այլ ուշագրավ «ֆոնային տեղեկություն»: Բրիտանական Տելեգրաֆը նախօրեին տարածել էր տեղեկություն, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կողմնակից է Իսրայելին անուղղակի հարված հասցնելուն եւ այդ կերպ թեման փակելուն, նկատի ունենալով որեւէ ռեգիոնալ երկրում Իսրայելի հենակետերին հարվածելու տարբերակը, այդ թվում նաեւ Ադրբեջանում: Եղե՞լ է այդպիսի քննարկոում Իրանի վերնախավում, թե՞ Տելեգրաֆը «խթանել» է այլ քննարկումներ: Ի դեպ, դարձյալ ուշագրավ է «բրիտանական հետագիծը», այս անգամ իհարկե ոչ թե իրանալեզու աղմկահարույց հեռուստաընկերության, այլ հեղինակավոր պարբերականի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում