Sunday, 14 06 2026
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Թամիռլան Էմիրխանովը՝ Վլադիմիր Պուտինի հաղթանակի գրավակա՞ն

Կիսելով կորստյան կսկիծը, այս ծանր ժամին Ղազախստանի ժողովրդի եւ անձամբ իմ կողմից Ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին անկեղծ ցավակցություն եւ ապրումակցում եմ հայտնում՝ ասված է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասուի Լուլա դա Սիլվային հղած ցավակցական ուղերձում: Բրազիլիայում քաղաքացիական ինքնաթիռ է խորտակվել, զոհվել է 62 մարդ:

Վեցերորդ օրն է՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում պատերազմ է: Regnum-ը պատմում է Կուրսկի մարզի մուսուլմանական համայնքի ղեկավար Իսա Սալիմսուլթանովի մասին, որը միջոցներ է հայթայթում եւ սեփական ավտոմեքենայով հասցնում մարդկանց, հարկ եղած դեպքում՝ տեղափոխում անվտանգ վայրեր:

Քարոզչությունը որքան հասկանալի, նույնքան էլ «ահազանգային» է: Երբ մեկ անձ հերոսացվում է, պետք է հասկանալ, որ իրավիճակը, մեղմ ասած, խնդրահարույց է: Մանավանդ որ Սալիմսուլթանովը «որպես հավատացյալ անիծում է նրանց, ովքեր փորձում են Դաղստանում դիմակայություն սադրել»: Դաղստանում կանացի մուսուլմանական հագուստով ահաբեկիչը կրակ է բացել ճանապարհային ոստիկանության պարեկախմբի ուղղությամբ, երկու ոստիկան ծանր վիրավորում է ստացել:

Ղազախստանը ՀԱՊԿ նախագահող երկիր է, ԵՏՄ, ԱՊՀ անդամ, Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունի, բայց Կասիմ Ժոմարտ Տոկաեւն առայժմ Վլադիմիր Պուտինին որեւէ ուղերձ չի հղել, լռում է նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Թասմագատբեկովը: Լռում են բոլորը, անգամ՝ ընկեր Կիմ Չեն Ընը, որ վերջերս է Պուտինի հետ փոխադարձ օգնության պայմանագիր ստորագրել:

Ղազախստանը մեկ ամիս առաջ «Միասնություն 2024» զորավարժություններ է անցկացրել: Դրանց մասնակցել է նաեւ Ադրբեջանը, ինչպես նաեւ՝ Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը: Կուրսկի մարզի ուկրաինական ներթափանցման օրը Ղազախստանի մայրաքաղաքում հյուրընկալվել են Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների առաջնորդները: Քննարկվել է մեկ միասնական եւ անբաժանելի անվտանգային տարածություն ձեւավորելու հարցը: Այդ երկրներից երեքը ՀԱՊԿ անդամ են:

Ռուսաստանը չի դիմի ՀԱՊԿ-ին, ումի՞ց եք դուք օգնություն ակնկալում, ղազախների՞ց, թե՞ հայերից,– լրագրողի հարցին ի պատասխան ասել է պետդումայի պատգամավոր Զատուլինը: Սա, իհարկե, դժվար է պաշտոնական դիրքորոշում համարել, բայց մյուս կողմից հարց է՝ իսկ ինչու՞ Ռուսաստանի նախագահն է լռում: Միջազգային հանրությանը ուղերձ հղելու հարցում Պուտինի կեցվածքը հասկանալի է, բայց մի՞թե նա ասելիք չունի նաեւ Ռուսաստանի ժողովրդին, իր ընտրողին:

Իսկ գուցե աշխարհը, այդ թվում՝ դաշնակից երկրները, նրա խոսքին են սպասում, իրավիճակի նրա գնահատականին, հնարավոր հանգուցալուծման տեսլականին: Հակաուկրաինական ռազմական կոալիցիա ստեղծել չհաջողվեց: Կուրսկի իրավիճակի շուրջ միջազգային լռությունը չի՞ հանգեցնի նաեւ քաղաքական որոշակի աջակցության փլուզման:

Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններից մի քանի օր առաջ ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության նախկին տնօրեն Ստեպաշինը «Նեզավիսիմայա գազետա»-ում հոդված էր հրապարակել եւ հորդորում էր «խորհրդային ստերեոտիպերով չառաջնորդվել»:

Երկուսուկես տարի անց, կարծես, Ստեպաշինի կանխատեսումն առարկայանում է. նախագահի հրամանագրով ներում է շնորհվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Նեմցովի սպանության գործով տասնչորս տարվա ազատազրկման դատապարտված Թամիռլան Էմիրխանովին: Նա ՊՆ հետ պայմանագիր է կնքել եւ կռվում է Ուկրաինայում: Բայց դա հաղթանակի գրավակա՞ն է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում