Monday, 15 06 2026
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»

Բայդենը դիմավորել է ՌԴ-ի հետ բանտարկյալների ամենախոշոր փոխանակման արդյունքում վերադարձված ամերիկացիներին

Ռուսաստանի և Արևմուտքի միջև Սառը պատերազմի ժամանակներից ի վեր բանտարկյալների ամենախոշոր փոխանակումը ներառել է 24 մարդու, որոնք փոխանակվել են մի քանի ամիս տևած բանակցությունների և փոխզիջումների արդյունքում։

The Associated Press գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանը բաց է թողել 16 մարդու, այդ թվում՝ Wall Streeet Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին և նախկին ծովային Փոլ Ուիլանին, որոնք դատապարտված էին լրտեսության համար, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանի ռադիոլրագրող Ալսու Կուրմաշևային, որն ԱՄՆ-ի և ՌԴ-ի երկքաղաքացիություն ունի։

Գերշկովիչը, Ուիլանը և Կուրմաշևան օգոստոսի 1-ի ուշ երեկոյան ժամանել են Մերիլենդում գտնվող ռազմակայան, որտեղ նրանց դիմավորել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը։

Ռուսաստանը բաց է թողել նաև պետական դավաճանության համար դատապարտված հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզային։

Գերմանացի Ռիկո Կրիգերը, որը Բելառուսում դատապարտված էր մահապատժի լրտեսության համարս, և որին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում էր շնորհել, նույնպես ազատ է արձակվել։

Իսկ Ռուսաստանին վերադարձված 8 հոգու ցանկում, թերևս, ամենահայտնին Վադիմ Կրասիկովն է, որը Գերմանիայում դատապարտված էր ցմահ ազատազրկման ծագումով չեչեն Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար։ Ռուսաստանին են վերադարձվել նաև Սլովենիայում լրտեսության համար դատապարտված Արտյոմ և Աննա Դուլցևները, ԱՄՆ-ում դատապարտված 3 տղամարդիկ, 1 հոգի՝ Նորվեգիայից, 1-ը՝ Լեհաստանից։

The Associated Press-ը նշում է, որ դեռ մի քանի ԱՄՆ քաղաքացի մնում է ՌԴ-ում բանտարկված։

Բանտարկյալների փոխանակմանը, փաստորեն, մասնակցել է 7 երկիր՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Լեհաստանը, Սլովենիան, Նորվեգիան, Ռուսաստանը և Բելառուսը։ Գործընթացին նպաստել է Թուրքիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում