Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը օգոստոսի 1-ին, ժամը 14:47-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 40 շենքի մոտակայքում այրվում է կայանված ավտոմեքենա։Ինչպե տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 48 շենքի մոտակայքում։Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։05-ին, մարվել՝ 15։11-ին։ Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1983 թ․) շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ։






































