Այսօր չապամոնտաժվեցին Աբովյան պուրակի երկու կրպակները:Երևան քաղաքի կրպակների ապամոնտաժումը հասել է նաև Աբովյան պուրակում գտնվող երկու կրպակներին, որոնք ապահովում են մոտակա բուհերի համալսարանականներինարագ պատրաստվող ուտելիքով և ըմպելիքներով: Ինչպես «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց ԵՊՃՀ ուսանող Գևորգ Հայրապետյանը, բոլոր ուսանողները օգտվում են այս կրպակների ուտելիքից, որը մատչելի է և հարմար:
«Եթե չլինեն այս կրպակները, չգիտեմ` որտեղից ենք ուտելիք գնելու դասամիջոցների ժամանակ, շատ ենք հարմարվել այս կրպակներին»,- ասաց ուսանողը: Նշենք, որ սեպտեմբերի 19-ին թաղապետարանի աշխատակիցները պետք է ապամոնտաժեին կրպակները, բայց ՄԻՊ-ի ներկայացուցչին համապատասխան օրինական փաստաթուղթ չներկայացնելու պատճառով հեռացել էին`խոստանալով օրինական փաստաթղթով ներկայանալ այսօր:








































