Wednesday, 01 07 2026
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Վրաստանի վարչապետը շանտաժ է անվանել ԱՄՆ հայտարարությունները հնարավոր նոր պատժամիջոցների մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շանտաժ է անվանել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունները հանրապետության դեմ հնարավոր նոր պատժամիջոցների սահմանման մասին։

Այս մասին նա ասել է լրագրողներին՝  գնահատելով Օ’Բրայենի հայտարարությունները նոր սահմանափակումների հնարավոր սահմանման մասին։

«Ինչ վերաբերում է շանտաժի լեզվով խոսելուն, ապա դա հակաարդյունավետ է…. Իհարկե, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելը ճիշտ չէ», – Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Կոբախիձեն նաև անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, որոնք լարվել են Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։

«Ինչ վերաբերում է վրաց-ամերիկյան հարաբերություններին, ապա մենք գտնվում ենք սպասման ռեժիմում: Մենք լիովին պատրաստ ենք այն բանին, որ տեղի ունենա հարաբերությունների վերագործարկում: Դուք գիտեք, որ վերջին երեք-չորս տարիների ընթացքում շատ բան է փչացել այդ հարաբերություններում, և, համապատասխանաբար, հարաբերությունները վերագործարկման կարիք ունեն: Մենք լիովին պատրաստ ենք դրան, գլխավորն այն է, որ տեսնենք հանդիպական քայլեր: Հենց որ արվեն համապատասխան  քայլեր, այդ հարաբերություններում փոփոխություններ տեղի կունենան», – Կոբախիձեի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում