Thursday, 11 06 2026
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Ալիեւի էքզիստենցիալը

Խաղաղ համաձայնագրի մեծ մասը համաձայնեցված է, մնացած բոլոր հարցերը լուծելի են, բայց մենք չենք կարող առաջ շարժվել՝ աչք փակելով այդ հակամարտության ամենաէքզիստենցիալ, այն է՝ Հայաստանի սահմանադրության տարածքային պահանջների, պատճառի, վրա, ուստի որքան արագ լուծվի այդ հարցը, այնքան արագ մենք կհասնենք վերջնական որոշման« Հուդզոնի համալսարանի առցանց սեմինարին ելույթում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

Հայաստանը սահմանադրություն ընդունել է 1995 թվականին, և այն չի կարող մի հակամարտության «ամենաէքզիստենցիալ պատճառ» լինել, որը գոյություն ունի 1920 թվականին, երբ բոլշևիկյան Ռուսաստանի 11-րդ բանակը Լեռնային Ղարաբաղն օկուպացրել և անջատել է Հայաստանի անկախ հանրապետությունից:

Ամիրբեկովը պետք է իմանա, որ ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեն 1991թ. նոյեմբերի 28-ին վճռել է, որ ԼՂԻՄ-ը լուծարելու մասին Ադրբեջանի ԳԽ որոշումը ԽՍՀՄ սահմանադրությանը չի համապատասխանում, այսինքն՝ չունի իրավական ուժ:

Կազուս բելիի աղբյուրը «Պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի ԳԽ կողմից 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունած սահմանադրական ակտն է, որ դրված է Ադրբեջանի 1995թ. սահմանադրության հիմքում, քանի որ այն, և հետևաբար՝ Ադրբեջանի գործող սահմանադրությունը, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի:

Իլհամ Ալիևը գործածում է «Հայաստանի ներկայիս տարածք-Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը, իսկ Ադրբեջանի գործող սահմանադրությամբ գործադիր իշխանությունը պատկանում է նախագահին: Այսինքն, Իլհամ Ալիևը ոչ թե պատմա-մշակութային կամ քաղաքակրթական բանավեճ է մղում, այլ արտահայտում է Ադրբեջանի պետական դիրքորոշումը, ըստ որի Հայաստանի համար ռազմական ագրեսիայի ենթարկվելու սպառնալիքը իսկապես էքզիստենցիալ է:

Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման պետական նպատակադրվածություն չունի: Ադրբեջանը չի ունեցել նաև ԼՂ խնդրի խաղաղ-բանակցային կարգավորման նպատակ: Հուլիսի 20-ին Իլհամ Ալիևը դա բացահայտ խոստովանեց՝ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հետ բանակցություններն Ադրբեջանի համար գնահատելով «օգտակար»:

Ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի հետ նա այսօր չի բանակցում «օգտակարության» նույն մոտիվացիայով՝ ժամանակ չի ձգում՝ սպասելով հարմար պահի, որպեսզի իրականացնի այն, ինչ բխում է Ադրբեջանի գործող սահմանադրությունից:

Ադրբեջանը 1918-20 թվականներին գոյություն ունեցած Ադրպեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) իրավահաջորդն է: Այդ պետությունը հռչակվել է ցարական Ռուսաստանի Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների տարածքում, և նրա սահմանները միջազգայնորեն ճանաչված չեն:

Այս իմաստով Հայաստանը չի կարող սահմանադրական փոփոխությունների գնալ, եթե Բաքուն «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտում փոփոխություն չկատարի և չստանձնի Ադրպեջանի ԽՍՀ իրավահաջորդություն: Ընդ որում, ոչինչ չի խանգարում, եթե հարաբերությունների կարգավորման մի սկզբունք սահմանվի, ըստ որի կողմերը պարտավորվում են իրենց սահմանադրությունը և ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորություններին, իսկ միմյանց տարածքային ամբողջականությունը՝ ճանաչել՝ ինչպես սահմանում է ԱՊՀ կազմավորման Ակմա-Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի Հռչակագիրը:

Հայաստանի սահմանադրությունը Բաքվի համար էքզիստենցիալ ոչ մի սպառնալիք չի պարունակում: Ալիևի էքզիստենցիալը Ադրպեջանի ԽՍՀ իրավահաջորդության ընդունումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում