Monday, 22 06 2026
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գեղարքունիքի մարզպետը մասնակցեց Մարտունու պետական բժշկական քոլեջի շրջանավարտներին ավարտական վկայականներ հանձնելու արարողությանը

 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի քաղաքի մշակույթի պալատում մասնակցեց Մարտունու պետական բժշկական քոլեջի շրջանավարտներին ավարտական վկայականներ հանձնելու արարողությանը։ Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, համայնքի կրթամշակութային և առողջապահական հաստատությունների տնօրեններ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, մանկավարժներ և բուժաշխատողներ, շրջանավարտների ծնողներ։ Միջոցառումը բացվեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանի օրհնանքի խոսքով։Ապա շրջանավարտները ծաղիկեփնջերի նվիրմամբ իրենց երախտագիտությունը հայտնեցին վաստակած հանգստի անցած բուժաշխատողներ և քոլեջի դասախոսներ Սուրիա Խաչատրյանին, Վիկտորիա Հովհաննիսյանին և Սեդա Շաբոյանին։

Հաստատության անցած ճանապարհի, ձեռքբերումների ու հաջողությունների մասին խոսեց Մարտունու պետական բժշկական քոլեջի տնօրեն Տարոն Արշակյանը, շեշտելով, որ քոլեջն արդեն կյանք է ճանապարհում իր քսաներորդ շրջանավարտներին, որոնց ընդհանուր թիվն անցնում է 1400-ը։ Ըստ տնօրենի՝ նրանք համալրել են ոչ միայն Մարտունի համայնքի , այլ նաև մայրաքաղաքի և հանրապետության տարբեր բուժհաստատությունների բուժանձնակազմերի շարքերը, նույնիսկ մասնագիտական աշխատանք գտել արտերկրում։ Նրանցից շատերը կրթությունը շարունակել են բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ արդեն համալրելով բժիշկ մասնագետների շարքերը։ Հաստատությունն ավարտած տղաների հիմնական մասը ծառայել ու ծառայում են Հայոց բանակում՝ բարեխղճորեն կատարելով իրենց քաղաքացիական ու մասնագիտական պարտքը։Տարոն Արշակյանի հավաստմամբ՝ տարեցտարի աճում է Մարտունու պետական բժշկական քոլեջի սովորողների թիվը։

2017 թվականին հաստատությունում սովորող 130 դիմորդների փոխարեն այս տարի այդ թիվն արդեն գերազանցում է 300-ը։ Քոլեջը միաժամանակ ձեռք է բերել որակի ապահովման վկայական։    Այս տարի քոլեջին հրաժեշտ տվեցին 77 շրջանավարտ, որոնց հանդիսավոր պայմաններում ավարտական վկայականները հանձնեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը և պետական ատեստավորման հանձնաժողովի անդամները։ Քոլեջի շրջանավարտներին, տնօրինությանը և մանկավարժներին իր ողջույնի ու շնորհավորանքի խոսքն ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։«Ինձ համար մեծ պատիվ է՝ գտնվել այսպիսի միջավայրում, նման կարևոր միջոցառմանը։ Ձեր հաստատության անցած ճանապարհը, արձանագրած հաջողություններն ու ձեռքբերումները  փաստում են այն տքնաջան, նպատակամղված աշխատանքի մասին, որոնք դուք կարողացել եք իրականացնել անցած քսանից ավելի տարիների ընթացքում՝ չընկրկելով դժվարությունների առջև։

Ավարտական վկայականներ ստացած այսօրվա շրջանավարտներիդ կամենում եմ խաղաղ երկինք ու պայծառ ապագա, անսպառ հաջողություններ՝ անձնական կյանքում ու մասնագիտական աշխատանքում։ Լիահույս եմ, որ ձեռք բերած գիտելիքները դուք հաջողությամբ կծառայեցնեք մեր երկրի բարօրությանը, մարդկանց բարեկեցությանն ու առողջ ապրելակերպին։ Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել քոլեջի տնօրինությանը և մանկավարժներին, որոնց ջանքերն անգնահատելի դեր են խաղացել այս հաստատության կայացման ու զարգացման գործում»,-նշեց Կարեն Սարգսյանը։Հաստատության կայացման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի  շնորհակալագրով պարգևատրեց Մարտունու պետական բժշկական քոլեջի տնօրեն Տարոն Արշակյանին։Ներկաներին գեղարվեստական կատարումերով ողջունեցին «Անի» և «Ավետյաց» պարային համույթները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում