Monday, 15 06 2026
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը

Շատ հետաքրքրական նմանություն

Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Միացյալ Նահանգներ: Այնտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որից հետո Նյու Յորքում և Լոս Անջելեսում ընդունելություններ են լինելու Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ, իսկ Լոս Անջելեսում բացվելու է նաև Հայաստանի հյուպատոսությունը: ԱՄՆ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին պաշտոնական տեղեկություն չկա, սակայն, ամենայն հավանականությամբ, կլինեն այդպիսի շփումներ, թեկուզ` ոչ հրապարակային մակարդակով, կամ թեկուզ` միջնորդավորված:

ԱՄՆ-ից հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Ֆրանսիա, որտեղ արդեն պաշտոնական հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ: Այս այցելություն-տուրնեն բավական հետաքրքրական է: Նախևառաջ այն առումով, որ Սերժ Սարգսյանը հենց այդպիսի մի տուրնե իրականացրեց 2007 թվականի հոկտեմբերին, երբ նախ այցելեց ԱՄՆ, իսկ հետո Ֆրանսիա: Հետաքրքրականն այստեղ այն է, որ նրա այդ այցը տեղի էր ունենում Հայաստանի համար իսկապես կարևոր ներքաղաքական իրավիճակում, երբ տեղի էին ունենում նշանակալի իրադարձություններ` Տեր-Պետրոսյանը հայտարարել էր ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին և արդեն պատրաստվում էր հոկտեմբերի 26-ի իր առաջին հանրահավաքին, որի իրազեկման ժամանակ էլ տեղի ունեցան առաջին ընդհարումները ոստիկանության և իր կողմնակիցների միջև, որոնց Տեր-Պետրոսյանը ոստիկանությունից ազատեց անձամբ այնտեղ ներկայանալով և դնելով ազատման պահանջ, հակառակ դեպքում սպառնալով չհեռանալ ոստիկանությունից:

Ահա իրադարձությունների և ներքաղաքական լուրջ գործընթացների հասունացման այդ ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը գտնվում էր ԱՄՆ-ից Ֆրանսիա գնալու ճանապարհին: Եվ հիմա էլ, Հայաստանում իսկապես հետաքրքրական ներքաղաքական իրավիճակ է: Տեր-Պետրոսյանը կրկին պատրաստվում է հանրահավաքի, ու Սերժ Սարգսյանը կրկին մեկնում է ԱՄն և Ֆրանսիա, իսկ առջևում կրկին ներքաղաքական հետաքրքրական զարգացումներ են, նախընտրական փուլ, որի մեջ արդեն իսկ մտել ենք դե ֆակտո: Ահա այդ իմաստով 2007 և 20011 թվականների աշունների նմանությունը բավական հետաքրքրական է: Հարցն այն է, թե արդյո՞ք պատմությունը կրկնվելու է: Արդյո՞ք մենք դարձ ենք կատարելու ի շրջանս յուր, թե՞ պարզապես այս անգամ արդեն զարգացումները տեղի են ունենալու` 2007-ի բացթողումները, սխալներն ու վրիպումները հաշվի առնելով, ընդ որում` ներառյալ ԱՄն և Ֆրանսիա Սերժ Սարգսյանի կատարած այցի և դրա արդյունքների մասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում