2024 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստան շաքար կամ շաքարավազ է ներմուծվել 13 երկրից. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՊԵԿ-ից։
Հայաստանն ամենաշատը շաքարավազ ներմուծել է ՌԴ-ի՝ 14295,7 տոննա, երկրորդ տեղում Բելառուսն է՝ 882.3 տոննա, իսկ երրոդ հորիզոնականում՝ Իտալիան՝ 3.6 տոննայով։
Հայաստան շաքար կամ շաքարավազ են ներմուծվել նաև հետևյալ երկրներից՝
Բուլղարիան (2.7 տոննա),
Չեխիան (2.0 տոննա),
Չինաստանը (1.2 տոննա),
Հնդկաստանը (0.8 տոննա),
ԱՄԷ-ն (0.5 տոննա),
Գերմանիան (0.4 տոննա),
Միացյալ Թագարվորությունը (0.3 տոննա),
Թուրքիան (0.2 տոննա),
Ավստրիան (0.004 տոննա),
Լիտվան (0.001 տոննա)։









































