Այսօր «Չարդաշ» համալիրում տեղի ունեցավ «Մեծամասնական թե համամասնական ընտրություններ» թեմայով քննարկում:
Ծրագիրը ներկայացրեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Մեծամասնական-համամասնական երկընտրանքի լուծումը Հայաստանում ընթանում է դինամիկ տեմպերով` հօգուտ համամասնականի տեսակարար կշռի ավելացման, այդուհանդերձ, Ազգային ժողովում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները նշանակալի տեղ են զբաղեցնում:
Մեծամասնականի օգտին բերվող փաստարկները` ներկայացնել կոնկրետ տարածաշրջանի կոնկրետ խնդիրներ, մի կողմից` մնում են իբրև խորհրդային մտածելակերպի ժառանգություն, մյուս կողմից` կարծես պարտադրված են ՀՀ իշխանական համակարգի կառուցվածքով, որում չկա տարածաշրջանները ներկայացնելու ներկայացուցչական մեխանիզմ:
Մյուս կողմից` ՀՀ իշխանական համակարգին վերագրվող թերությունները` օլիգարխիկ կառուցվածք, ընտրախախտումներ, ընտրակեղծիքներ, լեգիտիմության դեֆիցիտ, նախևառաջ վերագրվում են մեծամասնական համակարգին:











































