Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Ադրբեջանի ռեժիմի պարագլուխները պետք է պատասխանատվություն կրեն ՀՀ օրենսդրությամբ. ՀՔԱՎ

ՀՔԱՎ գրասենյակը 2024թ․ հունիսի 10-ին ՀՀ Գլխավոր դատախազություն է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում՝ Ադրբեջանի իշխանությունների ` ի դեմս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի, Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քյարիմ Վալիևի

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարար Ալի Նագիեվի կողմից Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմների, պատերազմական հանցագործությունների և ԼՂ բնակչության էթնիկ զտման ու բռնի տեղահանման կապակցությամբ։ Ադրբեջանի կառավարության սանձազերծած գործողությունները ուղեկցվել են միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումներով՝ անթույլատրելի զենքերի օգտագործումից մինչև քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների վրա հարձակումներ, ծննդատների, մանկապարտեզների, դպրոցների ու քաղաքացիական բնակչության թիրախավորումներ, գերիների ու քաղաքացիական անձանց խոշտանգումներ, մշակութային արժեքների ոչնչացում։

Հանցագործության մասին հաղորդմամբ ՀՀ Գլխավոր դատախազություն են ներկայացվել ադրբեջանական կառավարության կողմից կատարած պատերազմական բոլոր հանցագործությունները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 133-րդ, 134-րդ, 135-րդ, 136-րդ, 138-րդ, 139-րդ, 140-րդ, 144-րդ, 145-րդ, 146-րդ, 147-րդ, 153-րդ հոդվածներին համապատասխան։ Ի թիվս Ադրբեջանի ռեժիմի պարագլուխների կողմից պատերազմական հանցագործությունների փաստերը վկայող միջազգային և ներպետական բազմաթիվ զեկույցների, բանաձևերի, հրապարակումների, հաղորդման հիմքում դրվել է նաև ՀՔԱՎ գրասենյակի և գործընկերների կողմից հրապարակած Զեկույցը։ Վերոնշյալ յուրաքանչյուր հոդվածի ներքո մանրամասն ներկայացվել են կատարված բոլոր հանցագործությունները՝ փաստերով, դրանց հղումներով և անհրաժեշտ քրեաիրավական վերլուծությամբ։ Ի պատասխան, ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ կողմից 2024թ․ հունիսի 18-ին կայացվել է որոշում քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ՝ հիմնավորելով, որ նշված հանցագործությունների մի մասի կապակցությամբ արդեն նախաձեռնվել են թիվ 69108320, 90154822, 90157523 քրեական վարույթները։ Այս վարույթների նախաձեռնման վերաբերյալ առկա են պաշտոնական հաղորդագրություններ և հրապարակումներ։

ՀՔԱՎ գրասենյակը 2024թ․ հուլիսի 1-ին բողոքարկել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին որոշումը ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելով հաղորդմամբ մատնանշված բոլոր հանցագործությունների կապակցությամբ վարույթ նախաձեռնել, համարժեք իրավական գնահատական տալ, պատշաճ ընթացք և լիարժեք քննություն իրականացնել իրավաչափ պահանջով, քանի որ թվարկված քրեական գործերով միայն մեր կողմից նշված հոդվածների մի մասի հիմքով են հարուցվել քրեական գործեր։ Մյուս կողմից մենք ծանոթ չենք, թե հարուցված քրեական գործերը ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածների հիման վրա են հարուցված։ Նաև տեղյակ չենք քննության ընթացքի մասին։ Ի վերջո, քրեական գործի վարույթում ներգրավված լինելու դեպքում միայն կարող ենք իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված լիազորությունները, որից ներկայումս զրկված ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում