Monday, 29 06 2026
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում

Երեւանի արձագանքը Բաքվի սպառնալիքին. իրավիճակի մեխը

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ սպառնալից հայտարարությանը, որին ընթերցողը արդեն ծանոթ է: Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը գնահատում է անհասկանալի: «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը», հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն:

Երեւանը անընդունելի է համարում էսկալացիոն հռետորաբանություն խթանելու եւ Երեւանը դրա մեջ ներքաշելու փորձերն ու հավաստիացնում խաղաղության օրակարգին իր անշեղ հավատարմությունը: Միաժամանակ, Հայաստանը հիշեցնում է, որ պաշտպանական նպատակներով սպառազինության ձեռքբերումն ու պաշտպանական մարտունակ համակարգի առկայությունը ինչպես ցանկացած պետության, այդպես էլ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Երեւանն այդ համատեքստում նաեւ հիշեցնում է շատ վաղուց Ադրբեջանին արած եւ առ այսօր էլ անպատասխան առաջարկը՝ ստեղծել սպառազինության վերահսկման համատեղ մեխանիզմ: Երեւանի արձագանքը բավականին հստակ է եւ օպերատիվ, սակայն միեւնույն ժամանակ պարզ է, որ Բաքուն դրա հանդեպ լինելու է խուլ: Ադրբեջանը չունի խաղաղության որեւէ մտադրություն:

Ադրբեջանը խաղացել եւ խաղալու է շանտաժի վրա, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ դա թույլ է տալիս միջազգային իրավիճակը: Իսկ այդ իրավիճակը, ցավոք, ոչ միայն թույլ է տալիս, այլ ըստ էության այդ իմաստով դառնում նույնիսկ ավելի պարարտ: Հետեւաբար առանցքային հարցը շարունակում է մնալ այն, թե Երեւանի արձագանքը, պատասխանը, եւ ընդհանրապես խաղաղության օրակարգին անշեղ հավատարմությունը՝ ինչպես հավաստում է ԱԳՆ-ն, ինչ գործուն աջակցության է արժանանալու միջազգային դերակատարների շրջանում, որը իր ներուժով համարժեք կլինի այն շանտաժի ուժին, որին ապավինում է Ադրբեջանը:

Հարցն այն է, թե Կովկասում կայունության ապահովման էլ ինչ մեխանիզմներ են աշխատում, կամ կարող աշխատել, եթե Ադրբբեջանը որեւէ կերպ չի ընդառաջում կայունության կառավարման համատեղ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկին: Որովհետեւ, եթե Ադրբեջանն իրեն թույլ է տալիս այդպես հանդուգն խոսել շանտաժի լեզվով, կնշանակի, որ չունի որեւէ շրջահայացություն, կապված որեւէ այլընտրանքային մեխանիզմի հնարավոր գոյության կամ ձեւավորման հետ, որը կարող է Բաքվին թույլ չտալ խաղալ շանտաժի վրա: Հայաստանի եւ Ադբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը շատ կարեւոր է իհարկե, բայց այդ աշխատանքը արդյունավետ եւ հավասարակշռված կարող է լինել միայն այն դեպքում, երբ կա Ադրբեջանին՝ ուժի վրա հիմնվածծ շանտաժի մարտավարությունից եւ մեթոդաբանությունից հետ պահող գործուն մեխանիզմ: Սա է ըստ էության իրավիճակի մեխը, որի բացակայությունն էլ Բաքվին թույլ է տալիս մուրճով անել հանդուգն թափահարումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում