Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վերին պալատը քննելու է Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցը։
Վերջինս ներկայացվել է 2008 թվականի օգոստոսի 12-ին և վերաբերում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի վրաց բնակչության կյանքի ու գույքի հանդեպ ռուսական զորքերի ոտնձգություններին։
Ռուսական կողմը, սակայն, հերքում է այդ ամենը՝ համարելով, որ հայցում նկարագրված փաստերն անհիմն են։
Հիշեցնենք, որ ռուս-վրացական հնգօրյա պատերազմը տեղի է ունեցել 2008 թ. օգոստոսի 7-12-ը։








































