Երեկ երեկոյան նախատեսված էր ԱՄՆ ամենահայտնի հանցագործներից մեկի` աֆրոամերիկացի Թրոյ Դևիսի մահապատիժը, սակայն այն մի քանի ժամով հետաձգվել էր` ներման խնդրանք ներկայացնելու պատճառով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Սակայն դատարանը 4-րդ անգամ մերժեց նրա խնդրանքը, իսկ 22 տարի առաջ հանցագործություն կատարած անձի մահապատժի վճիռն ի կատար ածվեց: Տեղեկացնենք, որ 1989 թ. ոստիկան Մարկ Մաքֆեյլը փորձել էր բաժանել միմյանց հետ կռվող երկու քաղաքացիների, որոնցից մեկը կրակ էր բացել ոստիկանի վրա` սպանելով նրան: 22 տարի շարունակ փաստաբանները փորձում էին ապացուցել, որ Թրոյի մեղավորության ապացույցներ չկան: Թրոյի դեմ ցուցմունք տված 10 ականատեսներից 7-ը հետագայում հրաժարվեցին իրենց ցուցմունքներից` ասելով, թե քննիչներն իրենց վրա ճնշում են գործադրել:










































