Առնվազն 3 մարդ է զոհվել այսօր՝ Դաղստանի վարչական կենտրոն Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին», պայթել է «Վազ-2109» մակնիշի մի մեքենա, որում գտնվել է 3 մարդ: Նախնական տեղեկություններով՝ մեքենայում գտնվող մարդիկ ահաբեկիչներ են եղել, ովքեր պայթուցիկ նյութեր էին տեղափոխում:
Ինչպես հայտնում են տեղի իրավապահները, այժմ պարզում են զոհերի ինքնությունը:
Հիշեցնենք, որ երեկ Հյուսիսային Կովկասի մեկ այլ հանրապետությունում` Կաբարդինո-Բալկարիայում ռուսական հատուկջոկատայինների և գրոհայինների միջև փոխհրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր երկու ոստիկան:










































