Տաջիկստանում տեղի է ունեցել BBC-ի լրագրող Ուրունբոյ Ուսմանովի դատավարությունը, ում մեղադրում են երկրում գործող ահաբեկչական «Հիզբ Ալ-Թահրիր» կազմակերպության անդամ լինելու և ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ:
Դատախազը պահանջել է 5 տարվա ազատազրկման դատապարտել լրագրողին, մինչդեռ Ուսմանովի փաստաբանը հայտարարել է, որ նրա հանդեպ քրեական հետապնդումն անօրինական է: Նախաքննությունն անցել է աննախադեպ խախտումներով` կտտանքներով և հոգեբանական ճնշում գործադրելով: Պաշտպանի խոսքերով՝ թե՛ նախաքննական մարմինը, թե՛ դատարանը չեն ապացուցել լրագրողի մեղքը:
Ինչպես հայտնում է BBC-ն, դատավճիռը հավանաբար կկայացվի ուրբաթ օրը: