Վաշինգթոնն ու Իսլամաբադը Պակիստանում ամերիկյան զորքերի կրճատման մասին համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ Պակիստանից դուրս են բերվելու 100-150 հազար ամերիկյան զինծառայողներ, ինչը նշանակում է, որ ամերիկյան զորքերի ներկայությունը մոտ երկու անգամ կկրճատվի այդ երկրում: Միաժամանակ՝ տեղեկացվում է, որ ներկայումս մոտ 140 ռազմական փորձագետների փոխարեն՝ Պակիստանում կմնան միայն մի քանիսը:
Հիշեցնենք, որ այս տարի մայիսին Պակիստանում ամերիկյան հատուկջոկատայինները ոչնչացրել էին «Ալ-Կաիդա»-ի առաջնորդ Ուսամա Բեն Լադենին` այդ մասին նախապես չտեղեկացնելով Պակիստանի իշխանություններին, ինչից հետո այդ երկրի կառավարությունը պահանջել էր ամերիկյան զորքերի ամբողջական դուրս բերում:










































