Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Սփյուռքի երազանքը Հայաստանն առանց արտագաղթի տեսնելն է

Մեր երազանքը Հայաստանը առանց արտագաղթի տեսնելն է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման ցանկություն հայտնեց լիբանանահայ բազմավաստակ բանասեր, խմբագիր, հասարակական և կրթական գործիչ Ժիրայր Դանիելյանը` խոսելով ՀՀ 20-ամյա անկախության մասին: Նա նշեց, որ Հայաստանի անկախությունը, որ ծնունդ առավ 1991 թ. սեպտեմբերի 21-ին, խանդավառեց ամբողջ Սփյուռքը և հայությունը: «Ցավով պետք է ասեմ, որ այդ խանդավառությունը հետզհետե նահանջեց, սակայն այսօր՝ 20 տարի հետո, կարող եմ ասել, որ նորաստեղծ մեր անկախությունը, մեր նոր պետականությունը ոտքը ամուր դրել է հողի վրա և հայրենի հողից է իր սնունդը ստանում, դա շատ կարևոր է, և հողի վրա ապրելը ոչ միայն բախտավորություն է, այլև կենսական անհրաժեշտություն»,- ասաց սփյուռքահայ գործիչը:

Մեր այն հարցին, թե ինչու՞ անկախության առաջին տարիների խանդավառությունը մարեց, նա պատասխանեց, որ, ըստ երևույթին, տնտեսական, հասարակական դժվարությունները, և նաև քաղաքականությունը պատճառ դարձան: Ժ. Դանիելյանը շարունակեց՝ ասելով, որ անկախության տարիներին 2 ցավալի կորուստ ունեցանք` մարդկային կորուստներ` Արցախի ազատագրության համար մղվող պայքարում զոհված երիտասարդները և արտագաղթը: «Որքան դժվարությունները մեզ նահանջի մատնեն, մենք պետք է իմանանք, որ պետք է քաջությամբ դիմագրավենք այդ դժվարությունները, հայրենի հողը անփոխարինելի է, հուսամ, որ տնտեսապես կբարգավաճի մեր երկիրը, այնպիսի բարգավաճում լինի, որ արտագաղթը նվազի, և մեր բառարաններից դուրս գա արտագաղթ բառը»,- մաղթեց լիբանանահայ գործիչը` չմոռանալով նաև անկախության տարիներին հայ ժողովրդի ձեռքբերումների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում