Friday, 17 07 2026
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը

Երեւանը պետք է բաց չթողնի Բայրամովի այցը Թբիլիսի

Վրաստանն ու Ադրբեջանը պայմանաբորվել են խորացնել հարաբերությունը ռազմավարական բոլոր ուղղություններում: Այդ մասին հայտարարվել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, որտեղ նա ի թիվս այլ հանդիպումների, հանդիպել է նաեւ Վրաստանի վարչապետի հետ: Ադրբեջանի արտգործնախարարի Վրաստան այցը ժամանակագրորեն հաջորդում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանական նոր համաձայնագրին, որով Փարիզը Երեւան կմատակարարի հրետանային Ցեզար համակարգեր: Ադրբեջանը բավականին սուր է արձագանքել դրան, հայտարարելով, թե Ֆրանսիան այդպես խոչընդոտում է խաղաղության գործընթացին:

Այս մտացածին մեղադրանքին անդրադառննալու առիթ եղել է եւ անշուշտ դեռ կլինի: Ադրբեջանը ինքն է Կովկասի խաղաղության ու կայունության գլխավոր եւ միակ խոչընդոտը, ինչի վկայությունը առ այսօր այն հսկայական ռազմական գնումներն են , որ իրականացնում է Բաքուն, այն ռազմմական ենթակառուցվածքների ձեւավորումը, որ Ադրբեջանը իրականացնում է ոչ միայն Հայաստանի, այլ հենց նաեւ Վրաստանի հետ սահմանային գոտիներում:

Երեւանը պետք է ուշադրությամբ եւ աչալրջությամբ մոտենա Վրաստանի ուղղությամբ Ադրբեջանի քաղաքականությանը: Վրաստանը հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցության կարեւոր, ըստ էության անփոխարինելի հաղորդուղի է: Հայաստանն այդ առումով Թբիլիսիից իհարկե չի սպասում որեւէ այսպես ասած առանձնահատուկ ժեստ կամ արտոնություն, այլ ընդամենը՝ չստեղծել արհեստական խոչընդոտներ, որոնք կհարվածեն Հայաստանի պաշտպանական համակարգի համար կարեւոր գործընթացին: Իսկ այդ գործընթացը չունի որեւէ հարձակողական հավակնություն, այլ ընդամենը Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության աստիճանը բարձրացնելու նպատակ, ինչը լիովին տեղավորվում է միջազգային իրավունքի ու սկզբունքների շրջանակում:

Բարդ է ասել, Բայրամովի այցը պարապես համընկե՞լ է հայ-ֆրանսիական պայմանավորվածությանը, թե՞ հենց դրանից հետո է Բաքուն փորձել հապճեպ կազմակերպել այց, որի նպատակներից մեկը Վրաստանում այդ արհեստական խոչընդոտների համար հիմքեր ու նախադրյալներ ստեղծելն է, կամ դրանք խորացնելը, հաշվի առնելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը արդեն իսկ բավականին շոշափելի ներկայություն ունեն Վրաստանում տարիներ շարունակ, թե տնտեսական, եւ թե նաեւ անուղղակկիորեն քաղաքական լոբբիի իմաստով: Երեւանն ու Թբիլիսին մի քանի ամիս առաջ ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր: Այդ գործընթացն ունի բովանդակային ծավալման կարիք, նաեւ Հայաստանի համար կարեւոր հաղորդակցային նշանակության ապահովման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում