Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ շնորհավորելով հայ ժողովրդին` երգիչ-երգահան Ֆորշը (Վահան Գևորգյան) մաղթեց «գիտակցություն, առողջություն»` ընդգծելով, որ թեև շատերն են այս տոնական օրերին մաղթում առողջություն, սակայն դա ինքը շատ է կարևորում:
«Մենք երջանիկ ազգ ենք, քանի որ կենսագրություն ունենք: Ես մեր ժողովրդին մաղթում եմ, որ իր կենսագրության հանդեպ արդար լինի»,- հավելեց Ֆորշը:









































