Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի գլխավոր շտաբը ներկայացրել է Հյուսիսային Իրաքի մեկամսյա ռմբակոծությունների զեկույցը։ Թուրքական ավիացիան օգոստոսի 17-ից սկսել է ռմբակոծել Հյուսիսային Իրաքը, ուր գտնվում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճամբարները։
Գլխավոր շտաբի զեկույցի համաձայն՝ մեկամսյա ռմբակոծությունների արդյունքում Թուրքիայի ռազմաօդային ուժերը վերացրել են PKK-ին պատկանող 152 թիրախ։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Իրաքի թուրքական ռմբակոծությունները մեկնարկեցին այն օրը, երբ Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Հաքքարի-Չուքուրջա ճանապարհին PKK-ի տեղադրած ականների վրա պայթեց թուրք զինծառայողների ավտոշարասյունը, ինչի արդյունքում զոհվեց 8 և վիրավորվեց 9 զինծառայող։
Ի դեպ, ներկայումս լուրեր են շրջանառվում, թե Թուրքիան ամեն պահի կարող է ցամաքային խոշոր գործողություն իրականացնել Հյուսիսային Իրաքում՝ 7 կետից ներխուժելով այնտեղ։










































