Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Ահաբեկությունից հետո Անկարայի հիշեցումը Մոսկվային

Թուրքիայի արտգործնախարարը Ֆիդանը բարձրաձայնել է հուլիսի 4-ին Աստանայում Շանհայի գործակցության գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպման Էրդողանի պատրաստակամությունը, միաժամանակ ասելով, որ Թուրքիան սպասում է Պուտինի այցին: Այսինքն, Անկարան արձանագրում է, որ բավարարված չի լինի այդ հանդիպումով: Այդ հանդիպման մասին շաբաթներ առաջ Մոսկվայում նույն Ֆիդանին ընդունելով ասել էր ՌԴ նախագահ Պուտինը, չխոսելով Թուրքիա իր այցի մասին, որի մասին խոսվում է դեռեւս նապորդ տարվա գարնանից՝ երբ Էրրդողանը պատրաստվում էր նախագահի ընտրության, բայց որը չի կայանում առ այօր: Պուտինն ընդ որում խոսել էր Աստանայում հնարավոր հանդիպման մասին այնպիսի տոնայնությամբ, որ թողնում էր հետեւյալ իմաստային տպավորությունը՝ «քանի որ Էրդողանը լինելու է այնտեղ, ապա չեմ զլլանա՝ կհանդիպեմ»:

Մինչդեռ, իր վերընտրությունից հետո Պուտինը անցնում է այցերի այնպիսի երթուղի՝ Չինաստան, Ուզբեկստան, Հյուսիսային Կորեա եւ Վիետնամ, որը Թուրքիա այցի շարունակվող հետաձգման ֆոնին պարզապես ցույց է տալիս, որ Անկարան այսօր գոնե չկա Պուտինի առաջնահերթություններում: Միեւնույն ժամանակ, ուշադրության է արժանի այն, որ Անկարան Թուրքիայում Պուտինին սպասելու, ասել կուզի՝ Աստանայում հանդիպումով բավարարված չլինելու մասին ազդակը բարձրաձայնում է Ռուսաստանում հերթական խոշոր ահաբեկությունից հետո, որ տեղի ունեցավ նախօրեին Դաղստանում: Անկարան ըստ ամենայնի «որսում» է առիթն ու փորձում օգտվել պահից, երբ Ռուսաստանը խոցված է:

Ընդ որում, Դաղստանում տեղի ունեցած ահաբեկությունը, ըստ նախնական տվյալների, ԻԼԻՊ կազմի մեջ մտնող «Վիլայաթ Խորասան» խմբավորման ձեռքի գործն է: Իսկ այստեղ հետաքրքիր է այն, ինչի մասին մատնանշել էի առավոտյան անդրադարձ հոդվածում, հիշեցնելով, որ մի քանի օր առաջ թուրքական մամուլը տեղեկություն էր հրապարակել, թե Անկարան Ռուսաստանին տեղեկություններ փոխանցելով օգնել է կանխել նոր խոշոր ահաբեկություն Մոսկվայի առեւտրային կենտրոններից մեկում: Իսկ խոսքը հենց «Վիլայախ Խորասան» խմբավորման վերաբերյալ տվյալների մասին էր, որ ըստ թուրքական Հյուրիեթի, Անկարան փոխանցել է Մոսկվային: Իսկ այդ խմբավորման՝ «դաղստանյան պլանների» մասին Անկարային ոչինչ հայտնի չի՞ եղել: Համենայն դեպս ուշագրավ է, որ ավելի քան երկու տասնյակ մարդ խլած այդ ահաբեկությունից հետո հանկարծ թուրքական հետախուզության նախկին պետ, ներկայիս արտգործնախարար Ֆիդանը հիշեցնում է, որ Պուտինին սպասում են Թուրքիայում: Պուտինը կդիմադրի՞ Աստանայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում