Tuesday, 16 06 2026
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները

«Քաղաքագիտության քաղաքականացվածության սպառնալիքը»

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի «վերջին օրերի լարվածությանը»: Այն, որ հրապարակման հեղինակը էթնիկ հայ է, չի զարմացնում: Նույնն է նաեւ ՌԻԱ-Նովոստիի, հեղինակավոր այլ լրատվամիջոցների դեպքում: Աչքի է զարնում թերթի ադրբեջանցի եւ հայ վիզավիների մոտիվացիայի ընդգծված տարբերությունը: Բաքվի «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Շահինօղլուն, օրինակ, սահմանին «փոխհրաձգությունը» կապում է ոչ թե Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշման, այլ՝ «Երկրապահի» շարքերում «ռեւանշիստական խմբերի առկայության հետ»:

Նա համոզված է, որ միջադեպերի մասին տեղեկատվության համատեղ քննության՝ առաջարկը Բաքուն չի ընդունի: Բայց ոչ թե նրա համար, որ շահագրգռված է լարվածությամբ, ընդհակառակը. «Ադրբեջանը հասել է իր նպատակին, վերականգնել է տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղի նկատմամբ ինքնիշխանության հաստատմանը, նրան սահմանային կայունություն է պետք», – ասում է ադրբեջանցի քաղաքագետը եւ Հայաստանի վարչապետին առաջարկում, որ բանակը «մաքրի»:

Ոչ ոք թող չզարմանա կամ զարմանք չխաղա, եթե վաղը Բաքվից տեսակետ հնչի, որ Հայաստանի Զինված ուժերում «կան քաղաքական ղեկավարությանը չենթարկվող, նրա նախաձեռնությունների դեմ գործող անհատներ եւ խմբեր, որ ռեւանշի են ձգտում»: Դիվանագիտության արդյունավետությունը պայմանավորված է նախ խարդավանքի ձեւակերպմամբ, ապա՝ տեղեկատվա-քարոզչական, քաղտեխնոլոգիական ապահովմամբ, ինչը եւ Ադրբեջանը ձեռնարկում է: Իրավիճակի հնարավոր սրացման դեպքում, չպետք է կասկածել, Բաքուն առաջարկելու է ընտրություն կատարել. կամ հարցը լուծում է Հայաստանը, կամ ինքն անցնում է «կանխարգելիչ քայլերի»:

Այս հնարքը հասկանալու եւ ըստ էության գնահատելու, արտերկրի մամուլում հիմնավորելու փոխարեն ինչի՞ հետ գործ ունենք: Նույն իրավիճակի մասին հայ քաղաքագետը «Նեզավիսիմայա գազետա»-ին ասում է, որ Փաշինյանն ընտրել է «ամեն ինչ խաղաղության դիմաց» մարտավարություն: «Ըստ էության, Հայաստանի ղեկավարության հարցում ադրբեջանական իշխանությունների բախտը բերել է, եւ նրանք ուզում են նրա կառավարումից առավելագույն շահ ստանալ», – ասում է նա եւ ամփոփում, որ Ադրբեջանը «երկու դաշնակից ունի՝ նավթ եւ գազ, ինչի շնորհիվ նա միշտ առավելություն ունի»:

Վերջին դիտարկումը, թերեւս, կարելի է ընդունել: Բայց նավթը եւ գազը ԼՂ հարցում Ադրբեջանի դաշնակիցներն են արդեն երեսուն տարի՝ 1994թ. «դարի պայմանագիրն» ստորագրելուց ի վեր, ուստի նա Հայաստանի նկատմամբ առավելություն միշտ է ունեցել: Իսկ թե ինչու՞ է հայ քաղաքագետը խնդրի էությունը փոխակերպում Հայաստանի ներքին կյանքի վերաբերյալ դիտարկումներով՝ սա արդեն բոլոր առումներով անվտանգային է: Ըստ էության, նա ոչինչ չի ասում Բաքվի նկրտումների ապօրինականության մասին, այլ առիթն օգտագործում է, որպեսզի ռուսաստանյան քարոզչա-տեղեկատվական միջավայրում «հարմար տեղավորվի»:

Հայաստանում լՂ կարգավորման, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ միջին-ստանդարտ մոտեցում չի եղել: Ի տարբերություն, Ադրբեջանին, որտեղ լՂ հարցում երբեք տարակարծություն չի դրսեւորվել: Եւ դա ալիեւյան բռնատիրության հետ ոչ մի կապ չունի: Ադրբեջանցի տասնյակ, հարյուրավոր լրագրողներ, մեկնաբաններ եւ վերլուծաբաններ ապրում են Եվրոպայում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, անխնա քննադատում Ալիեւին: Բայց հայ-ադրբեջանական կարգավորման, ԼՂ-ին վերաբերող հարցերում ավելի ռադիկալ-ազգայնական են: Քաղաքագիտության քաղաքականացվածությունը Հայաստանի համար սպառնալիք է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում