Շվեդական Fazer հրոշակագործական ընկերությունը մեղադրվել է ռասայական խտրականության մեջ, քանի որ փաթեթներից մեկի վրա պատկերել է ասիացու ծաղրանկար: Այս պատմությունը սկսվել է այն բանից հետո, երբ լրագրող Պատրիկ Լյունդերբերգը հրապարակել էր Kinapuffar կոնֆետների փաթեթը և այն անվանել ռասիստական:
Այս հրապարակումից հետո շվեդական ընկերությունը ստիպված է եղել նոր ձևավորում ներկայացնել իր արտադրանքի համար: Kinapuffar նշանակում է «չինական թշշիկներ»: «Մենք արձագանքեցինք այդ դիտողությանը և որոշեցինք փոխել փաթեթը»,- ասել է Fazer-ի ղեկավար Սոֆիա Լիլյեֆորս Էդլանդը:











































