Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Երկու փոքր դրվագ՝ մի մեծ խնդրի կոնտեքստում

Տոնական օրով մի տեսակ չի ստացվում բացասական բաների մասին գրել, բացասական գրել, քննադատել և այլն, բայց, ինչպես ցույց տվեց Հայաստանի տոնական օրվա կազմակերպումը, հնարավոր չէ այդ մասին լռել անգամ այդ ժամանակ, որովհետև տոն կազմակերպող իշխանությունը, ճոխություն ու հրավառություն լցնելով հասարակության աչքերին, իրականում մյուս կողմից նաև պարտադրում է հանրությանը որևէ այլ բանով չզբաղվել: Դրա վկայություն էին Հանրապետության հրապարակում զորահանդեսին ռուսական դրոշով ռուսական զորքի մասնակցության դեմ բողոքի մասնակիցներին ոստիկանություն բերման ենթարկելն ու այն, ինչ ԱԱԾ ու ոստիկանության աշխատակիցներն արել են զոհված զինծառայողների մայրերի և հարազատների հանդեպ, որոնք, ըստ էության, դեռ չեն էլ հասցրել իրենց բողոքը արտահայտել:

Փաստորեն, անկախության օրը, դրանից առաջ և հաստատ նաև դրանից ինչ-որ ժամանակ հետո պաթետիկ ելույթներ ունեցող իշխանությունը, անկախության և ազատության մասին բարձրաձայնող իշխանությունն իրականում անգամ անկախության օրը թույլ չի տալիս, որ քաղաքացիները ազատորեն արտահայտեն իրենց վերաբերմունքը այս կամ այն հարցի հանդեպ, ներկայացնեն անկախության մասին իրենց պատկերացումները, բարձրաձայնեն անկախ Հայաստանում իրենց անտեսված խնդիրները: Իրականում տոնը փչացնում է հենց իշխանությունը, ոչ միայն իր առօրյա գործունեության անարդյունավետությամբ, ամենաթողությամբ, այլ նաև տոնական օրերին էլ քաղաքացիներին պարտադրվող վարքուբարքով: Այդ երկու՝ փոքր թվացող դրվագներն իրականում, ըստ էության, վկայում են Հայաստանում մի մեծ խնդրի մասին` Հայաստանը Հայաստանի քաղաքացիների պետությունը չէ, ներկայիս Հայաստանն իշխանապետություն է, որի պարագլուխները Հայաստանը նույնացրել են իրենց հետ ու իրենց պաշտպանելով, իրենց հանգիստը պաշտպանելով՝ համարում են կամ ներկայացնում են այնպես, թե իբր Հայաստանն ու Հայաստանի քաղաքացիների տոնն են պաշտպանում:

Այս վտանգավոր նույնականացումը, որ կատարվում է նաև քարոզչական հնարավոր հնարքների լայն կիրառմամբ, իրականում կարող է ունենալ շատ հեռուն տանող ու ծանր հետևանքներ: Հետևաբար, Հայաստանի քաղաքացիները ստիպված են անկախության տոնին ուրախալ, բայց նաև անպայման մտածել, մտածել իրական անկախության, քաղաքացիական անկախության միջոցով անկախ պետություն ձևավորելու համար նպատակաուղղված ու համատեղ ջանքերի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում