Monday, 29 06 2026
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքները 10 տարուց ավել խեղաթյուրվել են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը

– Պարոն Փափազյան, այսօր անկախ Հայաստանը քսան տարեկան է դառնում, ինչպե՞ս կգնահատեք այս քսան տարիների ընթացքում վարված արտաքին քաղաքականությունը, որո՞նք են եղել մեր արտաքին քաղաքականության ուղենիշերը և որքանո՞վ է հնարավոր եղել դրանք իրականացնել:

– Հնարավոր չէ քսան տարվա արտաքին քաղաքականությանը ամբողջական գնահատական տալ, քանզի այն բաժանված է մի քանի շրջանի: Պետության վարած արտաքին քաղաքականության ժառանգականությունը իրականում չի պահպանվել. ինչ-ինչ գաղափարական և նաև մերկանտի հաշվարկներից ելնելով` արտաքին քաղաքականության մեջ տեղի է ունեցել փոփոխություն 1998թ. իշխանափոխությունից հետո, ինչն էլ բերել է այսօրվա իրավիճակին: Առաջին շրջանում` 90-ական թվականներին, արտաքին քաղաքականությունը որոշակի խնդիրներ էր փորձում լուծել, սակայն դրանից հետո այն ենթարկվել է փոփոխության` մասնավորապես 1998թ. հետո ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը լուրջ փոփոխություններ կրեց: 1998թ. հետո հայդատականությունը դարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության դրույթներից մեկը, ինչն էլ հանգեցրեց նրան, որ արտաքին քաղաքականությունը շեղվեց իր բնական հունից:

– Իսկ ո՞րն էր մեր արտաքին քաղաքականության բնական հունը:

– Արտաքին քաղաքականությունը պիտի լինի շատ հստակ և պետք է ծառայի շատ կոնկրետ նպատակների: Արտաքին քաղաքականության միջոցով պետությունը պետք է ապահովի իր ազգային անվտանգությունը, պետք է ամրապնդի իր անկախությունն ու ինքնիշխանությունը, նպաստի երկրի տնտեսական վիճակի բարելավմանը: Ահա սրանք են արտաքին քաղաքականության հիմնական նպատակները, իսկ երբ դու գաղափարական հարց ես առաջ բերում, իսկ հայդատականությունը գաղափարախոսություն է, ոչ թե կոնկրետ գործողություն, ապա դրանով արտաքին քաղաքականությունը վերածվում է զավեշտի:

– Այսինքն` 1998-ից հետո անկախության առաջին տարիներին դրված ուղենիշերը խախտվեցի՞ն:

– Անկախության առաջին տարիները ղարաբաղյան պատերազմի տարիներն են, և բնական է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն իր առջև հիմնականում խնդիր ուներ ռազմական գործողություններին դիվանագիտական թիկունք ապահովելու: Զինադադարի հաստատումից հետո իրավիճակը փոքր-ինչ փոխվեց: Բացի այդ, Հայաստանը` որպես նորանկախ պետություն, 90-ականների առաջին կեսին իր առջև խնդիր ուներ ինտեգրվելու միջազգային հանրությանը` որպես լիարժեք անդամ, և դա, իմ կարծիքով, հաջողությամբ իրականացվել է: Եվ, իհարկե, այդ տարիների ամենամեծ հաջողություններից մեկն էլ այն էր, որ Ղարաբաղը հայկական դիվանագիտության ջանքերով դարձավ բանակցային գործընթացի լիարժեք կողմ: Սակայն այնուհետև հայտնվեց բանակցային շրջանակից դուրս, ինչը 1998թ. հետո հայկական դիվանագիտության կողմից թույլ տրված ամենամեծ սխալն էր: Այսօր բանակցային գործընթացը շեղված է իր կարևորագույն ուղուց` առանց ԼՂՀ-ի մասնակցության անհնարին է պատկերացնել դիվանագիտական որևէ հանգուցալուծում, քանզի եթե խոսքը վերաբերում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին, ապա Ղարաբաղն ինքը դուրս է մղված բանակցություններից, ինչն անընդունելի է և կարելի է համարել հայկական դիվանագիտության պարտությունը:
Արտաքին քաղաքականությունը, բացի մի շարք կարևոր նպատակներից, նաև նպատակ ունի հասնել այն բանին, որ երկիրը միջազգային ասպարեզում բարձր վարկ ունենա: 90-ականների առաջին կեսին Հայաստանը Հարավային Կովկասի ամենաբարձր վարկ ունեցող պետությունն էր, իսկ 1998-ից հետո, երբ հայդատականությունը դարձավ մեր արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը, Հայաստանի իշխանավորները կարծես թե մոռացան, թե կոնկրետ ինչ անելիքներ ունեն, իսկ հայդատականությունն ավելի շատ ծառայում է թե՛ ներքաղաքական ինչ-ինչ հարցերում, թե՛ սփյուռքի հետ հարաբերություններում որոշակի միավորներ վաստակելուն, բայց դա կոնկրետ գործ չէ: Սակայն վերջին երկու-երեք տարում ես նկատում եմ վեհերոտ փորձեր վերադառնալու իրատեսական արտաքին քաղաքականությանը, բայց այս ընթացքում այնքան բան է կորստյան մատնվել, որ այդ վերադարձը շատ դժվար է լինելու, որովհետև այն ժառանգությունը, որ ինքը ստացել է նախկինից, շատ ծանր է: Բացի այդ, մենք ունենք շատ լուրջ խնդիր` կապված արտաքին քաղաքականությունն իրականացնողների որակի հետ: Այս խնդիրը վերաբերում է նաև պետական կառավարման բոլոր ոլորտներին:

– Պարոն Փափազյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ այսօր` անկախության քսանամյակին, մենք չենք կարող քաղել այն պտուղները, որոնք ակնկալվում էր անկախության հռչակման առաջին օրերին:

– Իհարկե, ոչ: Ճիշտ է, դրված խնդիրների մի մասն իրականացավ, ինչպես օրինակ` ինտեգրումը միջազգային հանրությանը, Հայաստանի` որպես անկախ պետական միավորի կայացումը, Հայաստանի հեղինակությունը անկախության առաջին կեսին անհամեմատ բարձր էր, քան այսօր, ինչը միայն արտաքին քաղաքականության բացթողումը չէ, այլ առաջին հերթին ներքաղաքական բացթողում է: Իրականում դիվանագետների մեղքն այս հարցում քիչ է, և պատճառը պետական կառավարման մեջ է: Իհարկե, դիվանագետը ինչ-որ մի ժամանակ կարող է իր զրուցակցին խաբել, իր պետությունը ներկայացնել ավելի լավը, քան այն կա, բայց դա որոշակի ժամանակ հետո այլևս չի գործում, և մարդիկ սկսում են շատ լավ հասկանալ, թե ինչ իրավիճակ է քո երկրի և հասարակության ներսում:

– Պարոն Փափազյան, իսկ ի՞նչ պետք է արվի, որպեսզի վերադարձ կատարվի արտաքին քաղաքականության իրական ուղենիշերին:

– Պետք է մեր տունը կարգի բերենք` առաջին հերթին մեր ներքին խնդիրները պետք է կարգավորել և դրանից հետո արտաքին քաղաքականություն վարելը կդառնա ավելի հեշտ: Արտաքին քաղաքականությունը ընդամենը գործիք է երկրի ներքին պահանջները բավարարելու համար, իսկ դրանք հնարավոր է իրականացնել, եթե երկիրը ներքուստ կազմակերպված, օրինական, ժողովրդավարական հաստատությունների առկայությամբ երկիր է: Հակառակ պարագայում հույս դնել, թե դիվանագետներն անընդհատ խաբելու են կամ համոզելու են օտարերկրացի իրենց գործընկերներին, անտրամաբանական է:

– Դուք նշեցիք, որ արտաքին քաղաքականության նպատակներից մեկն էլ պետք է լինի երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը ամրապնդելը: Այդ հանգամանքը հաշվի առնելով` ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու են նաև ռուսական զորամիավորումները:

– Այստեղ նորից մենք գալիս հանգում ենք նրան, որ տեղի է ունեցել եղած սկզբունքների ու մոտեցումների խեղաթյուրում, և դա արդեն 10 տարուց ավելի է: Հասկանալի է, որ Ռուսաստանը Հայաստանի ամենակարևոր գործընկերն է անվտանգության տեսանկյունից, դա շատ պարզ և հասկանալի է բոլորին, բայց դա չի նշանակում, որ ռուսական զինվորական ներկայությունը պետք է արտացոլված լինի նաև անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում