Ճապոնական Յոկոհամա քաղաքում բացվել է արագ պատրաստման լապշաների թանգարան: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Այս թանգարանի բացման գաղափարը պատկանում է Nissin Food ընկերությանը, որն արտադրում է արագ պատրաստվող ուտեստներ: Թանգարանի բացումն էլ նվիրվել է ընկերության կողմից փաթեթներով արագ պատրաստվող լապշայի արտադրման 40-ամյակին:
Հյուրերի մեջ է եղել նաև Ճապոնիայի նախկին վարչապետ Ձյուինտիրո Կոիձումին: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ թանգարանը նախատեսված է երեխաների, ինչպես նաև ուտելիքների արագ պատրաստման շուկայի ներկայացուցիչների համար: Այցելուները կարող են նույնիսկ իրենք մասնակցել լապշայի պատրաստման արարողությանը` այն փաթեթավորելով վաճառքի համար նախատեսված տարաներում: Այստեղ ներկայացված են ոչ միայն ճապոնական արտադրության, այլ նաև այլ երկրներից բերված լապշաներ:










































