Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

ՁՊՎ-ներում ինքնասպանությունների և ինքնավնասումների վերաբերյալ մի շարք խնդիրներ են արձանագրվել

Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության կարևոր ուղղություններից է ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը:

Հենց այս գործունեության շրջանակում ամբողջ տարվա ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մշտադիտարկման այցեր Ոստիկանության բաժիններ, Ձերբակալված անձանց պահման վայրեր (ՁՊՎ) և մի շարք այլ փակ հաստատություններ։ Պարբերաբար վեր են հանվել խնդիրներ և դրանց լուծման առաջարկները ներկայացվել են պետական իրավասու մարմիններին, ինչպես նաև ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի` Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցում։ Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն, ի թիվս այլնի, ՁՊՎ-ներում արձանագրել է խնդիրներ` կապված ինքնավնասումների, ինքնասպանությունների դեպքերի կանխարգելման հետ։

Մասնավորպես, մտահոգիչ է այն հանգամանքը, որ ՁՊՎ-ներում առկա չէ ինքնասպանությունների կամ ինքնավնասումների ռիսկերի գնահատման որևէ մեխանիզմ։

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ անհրաժեշտ է․

• սահմանել ազատությունից զրկված անձի՝ ՁՊՎ մուտք գործելիս ինքնասպանության կամ ինքնավնասման ռիսկերի գնահատման համապատասխան կառուցակարգեր,

• ՁՊՎ-ի ծառայողների համար իրականացնել վերապատրաստումներ ինքնասպանությունների կամ ինքնավնասումների դեպքերին պատշաճ արձագանքելու, այդ թվում՝ դրանց կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցների ձեռնարկման վերաբերյալ,

• ՁՊՎ-ի ծառայողների համար կազմակերպել առաջին բուժօգնություն տրամադրելու կարողությունների զարգացման վերաբերյալ պարբերական վերապատրաստումներ,

Նշենք, որ մշտադիտարկումների ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, վարվող հաշվառման մատյանները և անհրաժեշտ այլ փաստաթղթերը, սանիտարահիգիենիկ ու պահման պայմանները, հակահրդեհային համակարգերը, ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանները և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված խնդիրների լուծման հարցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում