20 տարիների ընթացքում մարդկային ամենամեծ կորուստն Արցախյան պատերազմում մեր կորցրած երիտասարդ կյանքերն են: Ամենաողբերգական ու ամենածանր կորուստների մասին խոսելիս պետք է հիշատակենք 1999 թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունը. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Խոսքի ազատության կենտրոն»-ի տնօրեն Աշոտ Մելիքյանը:
«Ըստ իս` սրանք են մեր ամենամեծ կորուստները, թեև կորուստը, որը թեկուզ մեկ մարդու կյանք է, միշտ էլ ծանր է»,- ընդգծեց Ա. Մելիքյանը: