Գերմանական Լայպցիգ քաղաքի մոտակայքում մարդատար ավտոմեքենայի և գնացքի բախման արդյունքում վնասվածքներ է ստացել առնվազն 50 մարդ: Ինչպես հայտնում է Associated Press-ը, վթարի մեղավորը Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել, ով դուրս է եկել երկաթգծի վրա:
Գնացքը մեծ արագությամբ մխրճվել է մեքենայի մեջ, նրա 4 վագոնները դուրս են եկել ռելսերից: Գնացքում գտնվել է մոտ 100 մարդ, որից 9-ի վիճակը ծանր է:




































