Մուամար Քադաֆին կրկին ելույթ է ունեցել և սպառնացել ապստամբներին` նշելով, որ NATO-ի հովանավորությունը հավերժ չի կարող շարունակվել:
Քադաֆին իր ելույթում նշել է, որ իր կողմից ստեղծված կառավարման համակարգը 40 տարի շարունակ գործել է Լիբիայում, և այն հիմնված է եղել մարդկանց կամքի վրա, հետևաբար այդ համակարգի «ապամոնտաժումը» չի կարող որևէ լավ արդյունքի բերել:
Ինչպես նշում է BBC-ն, սա արդեն 3-րդ նմանատիպ ելույթն է միայն այս ամիս: Անցած ելույթում, որը ներկայացրել էր սիրիական հեռուստաընկերություններից մեկը, Քադաֆին նշել էր, որ շարունակելու է պայքարը և թույլ չի տա «արևմտյան գաղութատերերին» նվաճել իր երկիրը:








































