Մահապարտ ահաբեկիչները հարձակում են գործել Իրաքի Ռամադի քաղաքի քաղաքապետարանի շենքի վրա: Զոհվել է առնվազն 2 մարդ, վիրավորների թիվն աճում է:
Իրաքի Անբար նահանգի իշխանությունները հայտարարել են, որ մահապարտ ահաբեկիչներն իրենց պայթեցրել են քաղաքային իշխանությունների վարչական շենքի մուտքի մոտ:
Associated Press-ը հաղորդում է, որ Իրաքի անվտանգության ծառայությունների անանուն աշխատակցի խոսքերով՝ քիչ առաջ քաղաքապետարանի ավտոկանգառում մեքենա է պայթեցվել, ինչը, հավանաբար, շենքի հսկողությունն իրականացնող ոստիկանների ուշադրությունը շեղելու նպատակ է հետապնդել:










































