Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Պաշտոնական. Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել Բյուսելի European press club-ում

«Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է էապես ավելացնել ջանքերը բարեփոխումների ոլորտում, որպեսզի կառավարության կողմից հռչակված նպատակներն ավելի արագ տեմպերով ներդրվեն մեր երկրում»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ սեպտեմբերի 19-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում European press club-ում հայկական և եվրոպական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Վարչապետն անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, հայ-բելգիական բիզնես կապերի զարգացմանն ու հեռանկարներին, ինչպես նաև վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, կառավարության առաջիկա քայլերին և նպատակներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ին ներկայացված նոր բարեփոխումների փաթեթը նշանակում է ծրագրերի և Եվրամիությունից Հայաստանին տրամադրվող ֆինանսական միջոցների առնվազն եռապատկում:

«Մենք այսօր ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին ներկայացրեցինք Հանրապետության նախագահի կողմից նախանշված բարեփոխումների նոր փաթեթը, որն ընդգրկում է 33 ուղղություն: Այս միջոցառումները համահունչ են մեր ազգային ծրագրի բովանդակությանը և նպատակ ունեն օժանդակելու մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի, դատախազության, սննդի անվտանգության, մաքսային, հարկային վարչարարության և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ նոր հայտի նպատակն է ավելացնել Հայաստանի կարողությունները բարեփոխումների իրականացման համար և ձևավորել ենթակառուցվածքներ, որոնք կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Շտեֆան Ֆյուլեի հետ քննարկվել են այն բոլոր միջոցառումները, որոնք նախապայման են հանդիսանում ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի համար: «Բոլոր այն միջոցառումները, որոնք ծրագրել ենք Եվրամիության մեր գործընկերների հետ, Հայաստանի կառավարությունը ժամանակին է իրականացնում, և չկա որևէ մի կետ, որտեղ չունենք հնարավորություն՝ կատարելու մեր պարտավորությունները: Երևանում շուտով իր աշխատանքները կսկսի ՀՀ կառավարության և ԵՄ-ի համատեղ հանձնաժողովը, որն ըստ ժամանակացույցի գնահատելու է մեր կատարողականը: Այն փաստերը, որ ունենք, հույս են ներշնչում, որ այսօր առկա են բոլոր նախապայմանները՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունների սկսման համար: Մենք պատրաստ կլինենք շուտով հայտարարելու այդ մասին»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգն իր մեջ ներառում է տասնյակ կետեր, որոնց շրջանակում են մեր երկրում եվրոպական չափանիշներին համապատասխան երեք մաքսային անցակետեր կառուցելու, նրանցում մեկ պատուհանի սկզբունք ներդնելու և հաճախորդների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու ծրագրերը:

Բարեփոխումների երկրորդ ուղղությամբ հարկային և մաքսային վարչարարության շուրջ պետք է իրականացվեն օրենսդրական փոփոխություններ, որոնք իրենցից ներկայացնում են տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծում՝ պետության հետ հարաբերություններում և այլն:

Նոյեմբերին Երևանում տեղի է ունենալու հայ-բելգիական տնտեսական համաժողով, որի կազմակերպման նախաձեռնությունը հայ-բելգիական առևտրային պալատինն է: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ արդեն իսկ ձևակերպվել են համաժողովում քննարկվելիք բիզնես ուղղությունները (դեղագործություն, գյուղատնտեսական ապրանքների վերամշակում, քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, ապահովագրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ), ինչպես նաև հստակեցվել է դրանց նկատմամբ հետաքրքրություն ունեցող ձեռնարկությունների ցանկը:

Անդրադառնալով Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին և կառավարության ծրագրերին՝ վարչապետը նշել է. «Մենք դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք: Մեր կողմից հռչակված արժեքները դեռևս ամբողջությամբ չեն կիրառվում և իրականացվում, մեր գաղափարները, նպատակները և իրականությունը դեռևս չեն համընկնում, բայց համոզված ենք, որ հաղթահարելով այս 20 տարիների աննկարագրելի դժվարություններն ու բարդությունները՝ մենք ի վիճակի ենք լուծել այսօրվա խնդիրները: Մեր ժողովուրդը 21-րդ դարում կերտելու է ամուր, ուժեղ և ժողովրդավարական պետություն: Ընդամենը պետք է հավատալ և սիրել սեփական հայրենիքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում