Tuesday, 16 07 2024
ՌԴ-ում «Գոլոսի» համահիմնադիր Գրիգորի Մելքոնյանցին վերջնական մեղադրանք է ներկայացվել
«Մարտի 1»-ի գործի տապալման քավության նոխազը գտնվեց
8 տարի առաջ «Սասնա ծռերը» ապստամբեցին. հնչելո՞ւ է քաղաքական գնահատական
Երևանում պլաստիկ վիրահատությունից հետո 69-ամյա կին է մահացել․ դուստրը մեղադրում է բժշկին
Ինչ «դժվար փոխզիջման» պիտի գնա Երևանը, երբ հետևում մնացել են միայն կարմիր գծեր
Երևանում պլաստիկ վիրահատությունից հետո 69-ամյա կին է մահացել․ դուստրը մեղադրում է բժշկին
Ինչ «դժվար փոխզիջման» պիտի գնա Երևանը, երբ հետևում մնացել են միայն կարմիր գծեր
Կենտրոնական Մակեդոնիայի մարզպետը Հայաստանում կծանոթանա տնտեսական և միջմարզային համագործակցությունը խթանելու հնարավորություններին
23:15
Ֆինլանդիան ներկայացրել է փախստականներին արտաքսելու նոր կարգը
Եղեգնաձորում և Վարդենիսում էլեկտրական շչակներ են գործարկվելու
22:45
Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համար
«Էստոնիան Ռուսաստանին «տարածքային պահանջ է ներկայացրել»
Աննա Դանիբեկյանի վարած Մարտի 1-ի գործը հեղինակազրկել է դատական իշխանությունը. իրավական նահանջ էր
ՀՀ-ում ռուս ուսուցչուհու ձերբակալումն ապօրինի էր. նրան մեղսագրվող արարքը մեր օրենսգրքով պատժելի չէ
Թումանյան փողոցում օտարերկրացի կնոջը ծեծած տղամարդիկ հայտնաբերվել են
Արագածոտնի մարզում 3 պայմանագրային զինծառայող է ավտովթարի ենթարկվել
Ագրեսիա, էթնիկ զտում. չնայած այս ամենին՝ ՀՀ-ն պահեց առաջընթացի տեմպը. Միրզոյանի զեկույցը՝ ՄԱԿ-ում
Ո՞րն է Հայաստանի իշխանության «պլան Բ»-ն
«Դատավոր Դանիբեկյանի անգործությունը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործի վաղեմության ժամկետի լրանալուն»
Քավության նոխազն ու սահմանափակ երեւակայությունը. Ռոբերտ Քոչարյանի գործի հետքով
Անկախ մարտահրավերներից՝ ՀՀ-ն հավատարիմ մնաց իր խոստմանը. Միրզոյանի ելույթը՝ ՄԱԿ-ում
Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին
20:30
Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո
20:20
Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում
Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին
Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին
Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում

Բորելի երկակի ստանդարտն ու Պուտինի ադրբեջանական «քողարկիչը»

Շվեյցարիայում տեղի ունեցած խաղաղության կոնֆերանսի ընթացքում, որ նվիրված էր ուկրաինական պատերազմին, Եվրամիության արտաքին հարցերի եւ անվտանգության հանձնակատար Բորելը միտք է արտահայտել, որ ագրեսորը չի կարող թելադրել հրադադարի պայման: Նա այդպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Պուտինի առաջարկը, որ վերաբերել է հրադադարին եւ նախորդել էր շվեյցարական կոնֆերանսին: Բորելը միանգամայն իրավացի է՝ ագրեսորը չի կարող հրադադարի պայման թելադրել: Ամբողջ հարցն այն է, որ նույն Բորելը չգիտես ինչու որեւէ կերպ դեմ չէ, որ այդ պայմանը թելադրի մեկ այլ ագրեսոր՝ Իլհամ Ալիեւը:

Երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի ու Ուկրաինայի պատերազմին, ուկրաինական կոնֆլիկտին, Բորելի ու եվրաչինովնիկների տրամաբանությունն աշխատում է բավականին առողջ: Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի, արցախյան հակամարտությանը, հարյուր հազարավոր մարդկանց էթնիկ զտմանն ու բռնի տեղահանմանը, այդ պարագայում արդեն եվրաչինովնիկների, այդ թվում առաջիկայում իր պաշտոնը թողնել պատրաստվող Բորելի պարագայում տրամաբանությունը սկսում է կաղալ եւ Հայաստանին ու Ադրբեջանին անում են երկխոսության, միմյանց հետ խոսելու ու պայմանավորվելու կոչեր, այն դեպքում, երբ Ադրբեջանը ոչ պակաս ագրեսո է, քան Ռուսաստանը: Ավելին, եթե դիտարկենք օրինակ Պուտինի ու Ալիեւի հռետորաբանությունները, ապա նույնիսկ բավականին դժվար է ասել, թե նրանցից ում հռետորաբանությունն է հարեւանի հանդեպ առավել ռազմատենչ ու ագրեսիվ: Խոսել այն մասին, թե Պուտինը հարձակվել է այլ պետության վրա, իսկ Ադրբեջանը «ազտագրել» է իր տարածքները, կլինի երեսպաշտություն: Ուժի կիրառման բացառումը կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը վերաբերում է ոչ միայն մեկ պետության հարաբերությանը մեկ այլ պետության հանդեպ, այլ վերաբերում է նաեւ տարբեր հակամարտություններին, որոնց խաղաղ կարգավորումը պարզապես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է:

Հակառակ պարագայում, օրինակ անհեթեթ են նոույն եվրաչինովնիկների պահանջները տարբեր երկրներում ներքին իրավիճակով պայմանավորված կոնֆլիկտների պարագայում: Օրինակ, Իլհամ Ալիեւը ի՞նչն է պակաս արել, քան Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը, որ Ասադը միջազգային «իզգոյ» է, իսկ Ալիեւը՝ միջազգային վստահելի գործընկեր: Տարբերությունն այն է, որ Ասադը չունի նավթ ու գազ, չունի այնքան փող, որքան Ալիեւ՞ը, որի պարագայում բավարար չէ այդ երկակի ստանդարտով վերաբերմունքը, դեռ մի բան էլ Ադրբեջանը դիտվում է դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարման այսպես ասած քողարկիչ, որպեսզի «թղթերով ամեն ինչ կարգին լինի»՝ Պուտինից գազ չեն գնում, բայց գործնականում ոչ ոք չմնա դժգոհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում