Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստան-ԱՄՆ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ժողովրդավարությանը նվիրված համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ: Ողջունելով Պետքարտուղարի տեղակալի այցը Հայաստան՝ նախագահը նշել է.

«Ձեր այցելությունը կարևոր է ապակենտրոնացված համագործակցության դերի բարձրացման համատեքստում: Ես ինքս նաև անձնական փորձով, շատ լավ գիտեմ՝ դա ինչ է նշանակում: Շատ կարևորում եմ Ձեր այցելությունը և այս նախաձեռնությանն առանձնահատուկ ուշադրություն դարձնելը:

Ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկրի կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի տարածքների հավասարաչափ զարգացմանը: Դրան է ուղղված նաև համայնքների խոշորացման գաղափարն ու իրականացումը, որի արդյունքն արդեն իսկ տեսնում ենք:

Մենք մեծապես շահագրգիռ ենք, որ Երևանից դուրս Հայաստանի զարգացման ներուժն ամբողջությամբ օգտագործվի: Այս առումով այս միջոցառումն ու նախաձեռնությունը շատ կարևոր է: Մեկ անգամ ևս շնորհակալություն Ձեզ այցելության համար»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Ռիչարդ Վերման ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ հետ: Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան, սակայն Ձեր երկրի հետ հարաբերությունների կառուցման շուրջ աշխատել եմ երկար տարիներ: Իսկապես հիանալի է լինել այստեղ իմ գործընկերների հետ: Սա շատ կարևոր ժամանակահատված է մեր հարաբերություններում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր: Երկուստեք շեշտվել է տարածաշրջանում բնականոն զարգացման համար կայուն և տևական խաղաղության հաստատման նշանակությունը:

Զրույցի ընթացքում կարևորվել է երկու երկրների տեղական մարմինների և համայնքների միջև տարբեր ձևաչափերով համագործակցության հետագա զարգացմանն ուղղված երկկողմ ջանքերի ներդրումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում