![](https://www.1in.am/assets/uploads/2024/05/70-660.jpg)
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը կողմ է քվեարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի սահմանած վետոն հանելուն։ Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո էր դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Նախագահը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը վերադարձրել էր խորհրդարան՝ առաջարլկելով չեղարկել այն ակտիվացնելուց մեկ օր անց։