Thursday, 25 06 2026
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր

Պաշտոնական. Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ փոխնախագահ Լիբոր Ռուչեկի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լիբոր Ռուչեկի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարությունների առիթով ԵԽ պատվիրակության այցը Հայաստան: «Այս քսան տարիների ընթացքում Հայաստանի պետականության ամրապնդմանը զուգահեռ զարգացել են նաև մեր հարաբերությունները եվրոպական կառույցների հետ: Վերջին տարիներին Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը կրել է շատ ավելի հաստատուն բնույթ»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով, Հայաստանը որդեգրել է եվրոպական ընտանիքի արժեհամակարգի վրա հիմնված պետականաշինության ուղին, և այդ առումով սերտ համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ մեծ նշանակություն ունի Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի համար Եվրամիությունը ոչ միայն կարևոր գործընկեր է արտաքին քաղաքականության և առևտրատնտեսական բնագավառներում, այլ նաև՝ ներքին բարեփոխումների իրականացմանն ուղղված համագործակցության շրջանակներում:

Հանրապետության ղեկավարի խոսքով, Հայաստանը հաստատակամ է բարեփոխումների ճանապարհը շարունակել ԵՄ-ի աջակցությամբ, փորձի կիրառմամբ և խորհուրդներով:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունը՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանը, համագործակցության խթանմանն ու բարեկեցությանը:

Լիբոր Ռուչեկը շնորհավորել է Նախագահին ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ և նշել, որ անցած քսան տարիների ընթացքում Հայաստանի առաջընթացը նկատելի է: Նա հավելել է, որ այդ գործընթացը տևական է, և կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները, ունենալ զարգացած ժողովրդավարություն և բարեկեցություն: Նա կարևորել է իրականացվող բարեփոխումներն ու վստահեցրել, որ եվրաինտեգրման ճանապարահին Հայաստանն այսուհետ էլ կստանա անհրաժեշտ աջակցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում