2011 թվականի օգոստոսին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 513 մլն դոլար: Այս մասին ասվում է ՀՀ ԱՎԾ մամուլի հաղորդագրության մեջ:
Ընդ որում, արտահանման ծավալը կազմել է 117 մլն դոլար, ինչը 30.6%-ով ավելի է անցած տարվա օգոստոսի ցուցանիշից:
Ներմուծման ծավալը 396 մլն դոլար է, ինչը, իր հերթին, 23.5%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալից:







































