Ուկրաինայի Թոկմակ քաղաքում Քաղաքի օրը նշելիս ամեն ինչ ավարտվել է ողբերգությամբ: Սեպտեմբերի 18-ին ուկրաինական բլիթներ ուտելու մրցույթից անմիջապես հետո մրցույթի հաղթող, 77-ամյա թոկմակցին մահացել է: Այս մասին հաղորդում է Comments.ua կայքը:
Թոշակառուն այդ մրցույթում զբաղեցրել էր առաջին տեղը, սակայն կերածն այնքան շատ էր եղել, որ ծեր մարդու օրգանիզմն ուղղակի չէր դիմացել: Նա սկզբում ցավ է զգացել որովայնի շրջանում, իսկ մի քանի րոպե անց մահացել է: Քրեական գործ չի հարուցվել, իսկ տղամարդու մահը որակվել է որպես դժբախտ պատահար: