Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովը վաղը եռօրյա պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա։ Այս մասին այսօր հայտարարել է Միլլի մեջլիսի մամլո ծառայության ղեկավար Ակիֆ Նասիրովը։
Իր թուրքական այցի շրջանակներում Ասադովը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հետ։
Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերությունների հեռանկարները և տարածաշրջանային խնդիրներ։
Հիշեցնենք, որ Օկտայ Ասադովը Միլլի մեջլիսի խոսնակ է դարձել 2005 թվականի դեկտեմբերի 2-ին։








































