Հարավկորեական Samsung ընկերությունը մտադիր է դատական հայց ներկայացնել ամերիկյան Apple ընկերության դեմ` պարտադրելով նրան հրաժարվել iPhone մոդելի սմարթֆոնները վաճառքի հանելուց: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նման քայլը կարող է պատասխան հանդիսանալ Apple-ի կողմից հարավկորեացիների դեմ սկսված դատական հայցին, որով ամերիկյան ընկերությունը մեղադրում է Samsung-ին iPad և iPhone սարքերից տեխնոլոգիաներ գողանալու մեջ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի իշխանությունները օգոստոսի սկզբին Apple-ի հայցը բավարարելուց հետո արգելեցին Samsung-ի պլանշետային համակարգիչների վաճառքն այդ երկրի տարածքում: Այն բանից հետո երբ Նիդերլանդներում նման որոշում կայացվեց հարավկորեական ընկերության կողմից արտադրված հեռախոսների վերաբերյալ, Samsung-ը խոստացավ հանդես գալ պատասխան քայլով: