«Մեդիամաքս»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուին ասել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ը հետաքրքրված են տեսնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
Այդ մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը` մեկնաբանելով Նյու Յորքում կայացած ԱՄՆ և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
«Մեդիամաքսը» հիշեցնում է, որ հուլիսին Թուրքիա կատարած այցի ընթացքում Հիլարի Քլինթոնը հանդես էր եկել Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման օգտին: Այցի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպումներ էր ունեցել Թուրքիայի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի, ինչպես նաև ընդդիմության առաջնորդի հետ, և բոլոր հանդիպումներում Քլինթոնը անդրադարձել էր Հայաստանի հետ հարաբերությունների թեմային: