Մայիս ամսվա վերջին «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ Google ընկերությունը ներկայացրել էր ոչ կոնտակտային վճարումների նոր համակարգ, որը կոչվում է Google Wallet: Այն թույլ է տալիս հեռախոսի տերերին, որոնք իրենց հեռախոսներում ներբեռնել են համապատասխան հավելվածը, խանութներում վճարումները կատարել ոչ կոնտակտային եղանակով, այնպես, ինչպես դա սովորաբար արվում է քրեդիտ քարտերի միջոցով:
Երեկ` սեպտեմբերի 20-ին, Google-ը գործարկել է այս ծառայությունը: Վճարումները կարելի է կատարել Master Card վճարային համակարգի PayPass տերմինալներում, որոնց թիվն ԱՄՆ տարածքում այս պահին կազմում է 150 հազար է: Առաջիկայում Google-ը նախատեսում է այս համակարգը գործարկել նաև աշխարհի այլ մասերում և վճարային այլ համակարգերի օգնությամբ, ինչպիսիք են Visa-ն, Discover-ը և American Express-ը: