Sunday, 07 06 2026
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ

Նոյեմբերյանի քաղաքապետի որդուց բռնաբարվածը չի հիշում այդ օրը որ մեկն է իրեն բռնաբարել

Նոյեմբերյանում սեպտեմբերի 2-ին 17-ամյա աղջկա բռնաբարության դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել` ՀՀ քր.օր.-ի 138-րդ հոդվածի` բռնաբարություն, հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, և ներկա պահին նախաքննությունը դեռ ընթանում է:

Երեկ մեզ հաջողվեց պարզել, որ գործը ինչ-ինչ պատճառներով Նոյեմբերյանի քննչական բաժանմունքից տեղափոխվել է Գեղարքունիքի քննչական բաժանմունք: Կարողացանք պարզել մի քանի մանրամասներ ևս, իսկ մինչ այդ հիշեցնենք, որ 17-ամյա Լ.Նասիբյանն ասել էր, որ «30 թվականի աղբյուր» կոչվող վայրում իրեն բռնաբարել են երեք 17-ամյա երիտասարդներ, որոնցից մեկը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, իսկ երկրորդը` 16-ամյա Նարեկ Հակոբյանն է: Սերգեյը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, իսկ Նարեկի հայրը աշխատում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում` որպես պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ, նա ոստիկանության մայոր է:

Ինչպես տեղեկացրել էինք, անչափահասի բռնաբարության դեպքի հետ կապված հարցաքննվել է Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին, սակայն ներկա պահին կալանավորվածներ և ձերբակալվածներ չկան: Ավելին` սեպտեմբերի 7-ին աղջիկը գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ իրեն չեն բռնաբարել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ գործը գտնվում է Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում: Իսկ միակ նորությունն այն է, որ աղջիկը մեղադրանքը հետ է վերցրել: Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Գագիկ Նասիբյանը ևս հաստատեց, որ գործը տեղափոխել են Գեղարքունիքի քննչական բաժանմունք: Հարցին` ինչո՞ւ են տեղափոխել, պատասխանեց. «Դե քննչական գլխավոր վարչության ցուցումով տեղափոխել են: Մենք ուրիշ ոչ մի տեղեկություն չունենք: Միայն կարող եմ ասել, որ սեպտեմբերի 8-ին այդ գործը մեր մոտից տեղափոխել են: Ուղիղ տասը օր է: Իսկ թե ինչ ենք պարզել քննության ընթացքում մեզ մոտ, չեմ կարող ասել, քանի որ դա քննության գաղտնիության սկզբունքից է բխում»: Ի դեպ, նա հաստատում է նաև, որ իր և Լ.Նասիբյանի միջև բարեկամական կապեր չկան:

Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ դեռ ոչ մի տեղեկություն չունեն գործի ընթացքից. «Գիտեմ, որ գործը տեղափոխվել է Սևանի քննչական բաժանմունք, և այսօրվանից է սկսելու գործի քննության առաջին էտապը: Ինձ համար էլ է զարմանալի, թե ինչն է պատճառը, որ գործը տեղափոխվեց այնտեղ: Սակայն ասեմ, որ այդ աղջիկը իր մոր ներկայությամբ փաստել, գրել է, որ բռնաբարություն չի եղել, իսկ մայրն էլ տակը ստորագրել է: Մեր այն դիտարկմանը, թե շրջանառվող լուրերի համաձայն` մեղադրանքը հետ վերցնելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ աղջկա հասցեին քաղաքապետի ընտանիքի կողմից սպառնալիքներ են հնչեցվել, քաղաքապետն ասաց. «Ոչ միայն իմ կողմից սպառնալիք չի հնչեցվել, այլև ընդհանրապես որևէ մեկի կողմից սպառնալիք չի հնչեցվել»: Իսկ այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է քաղաքապետի և նրա որդու անունը շրջանառվում, արդյո՞ք սա նրա դեմ ուղղված պատվեր է` շատ կարճ պատասխանեց. «Քննության ընթացքը ցույց կտա, և ժամանակը ամեն ինչ կպարզի: Իմ կանխատեսումները և ենթադրությունները հիմա չեմ ցանկանում ասել: Ճիշտ է, ունեմ անձնական կարծիք, բայց չեմ կարող բարձրաձայնել: Իրենք հպանցիկ արել են և շատ սխալ են արել, հետևաբար այս վիճակը ունենք: Հետևաբար` ես զերծ կմնամ թեկուզ հպանցիկ հայտարարություններից մինչև գործի ավարտը»:

Ամեն դեպքում մեզ հաջողվեց պարզել, որ գործի տեղափոխման պատճառը պայմանավորված է նրանով, որ գործում մեղադրվում են ոստիկանության աշխատակցի և քաղաքապետի որդիները, հետևաբար քննության հարցում կաշկանդվածություն չառաջանալու համար գործը տեղափոխել են այլ մարզի քննչական բաժին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում