Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը վարչապետ Բենիամին Նեթանյահուին և արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին մեղադրել է թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման մեջ: Այս մասին հայտնում է APA գործակալությունը` հղում անելով իսրայելական «Yedioth Ahronoth» թերթին:
Էհուդ Բարաքը նշել է, որ Նեթանյահուն ցանկանում է ընդհանուր հայտարարի գալ Թուրքիայի հետ, սակայն Լիբերմանը չի տալիս նրան այդ հնարավորությունը: «Նեթանյահուն լուրջ չվերաբերվեց դիվանագիտական ճգնաժամին և հերթական անգամ հարաբերությունները տարավ դեպի փակուղի»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը:










































